00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Հայաստանը պետք է չեզոքացնի Ադրբեջանի վտանգները

© Sputnik / Папикьян / Անցնել մեդիապահոցАраратская долина в Армении
Араратская долина в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մենք ոչ մի լավ բան չենք կարող սպասել Ադրբեջանից, քանի որ այդ երկիրն իր քաղաքականությունը կառուցում է շանտաժի վրա, կարծում է քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի–– Sputnik. Հայաստանը պետք է չեզոքացնի Ադրբեջանից բխող հնարավոր վտանգները, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։

«Պետք է գիտակցել, որ Թուրքիայում աճող քաոսը վաղը, մյուս օրը կարող է նաև սպառնալիք դառնալ հայկական պետության համար, հետևաբար մեզ ազատ ուժեր են անհրաժեշտ նաև արևմտյան սահմանում», – ասել է Մելիք–Շահնազարյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանը կորցնում է տարածաշրջանում իր միակ դաշնակցին, ինչը պայմանավորված է Թուրքիայի ներքին գործընթացներով, այդ թվում նաև թուրք-քրդական հակամարտությամբ։

Քաղաքագետն ընդգծել է, որ հայկական պետություններն (Հայաստան և ԼՂՀ, Sputnik) ընդամենը պետք է  չեզոքացնեն այն գործոնները, որոնք ավելի ագրեսիվ են դարձնում Ադրբեջանին`

«Ադրբեջանի կողմից սպասելիքներ դրական առումով երբեք չեն եղել և չեն լինի, որովհետև այդ երկիրն իր քաղաքականությունը կառուցում է շանտաժի վրա։ Ընդ որում, Ադրբեջանը շանտաժի է ենթարկում ոչ միայն Հայաստանին, այլ նաև միջազգային հանրությանը, ինչպես նաև սեփական ժողովրդին», – ասել է Մելիք–Շահնազարյանը։

Փորձագետը հիշեցրել է, որ Ադրբեջանում այժմ հալածանքների են ենթարկվում քաղաքացիական ակտիվիստները, լրագրողները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։ Երկիրը նաև լուրջ տնտեսական խնդիրներ ունի, մեծ արագությամբ ծախսվում են Ադրբեջանի ֆինանսական ռեզերվային ռեսուրսները։

«Բացի այդ, Ադրբեջանում պետք է տեղի ունենան նաև խորհրդարանական ընտրություններ, որոնք ներքաղաքական լարվածության լրացուցիչ պատճառ են։ Այդ խնդիրներից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու համար Ադրբեջանը ավելի լավ լուծում չի գտել, քան հայկական պետությունների հետ սահմանային իրավիճակի լարումը, որը կարծում եմ, լինելու է շարունակական», – ասել է Մելիք–Շահնազարյանը։

Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են դանդաղ ընթացող պատերազմի իրավիճակում։

«Սա արդեն դառնում է բնական, բնորոշ հարաբերություններում: Պետք է մտածել այնպիսի մեթոդների կամ ճանապարհների մասին, որոնք կստիպեն Ադրբեջանին հրաժարվել այդ մոտեցումներից», – կարծում է Մելիք–Շահնազարյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

Լրահոս
0