00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում դպրոցից դուրս մնացած աշակերտները դպրոց վերադառնալու հնարավորություն կունենան

CC BY-SA 4.0 / Economy and Values Research Center / Presentation of ACR 2010 (cropped, resized and color corrected)Министр образования и науки Армении Армен Ашотян
Министр образования и науки Армении Армен Ашотян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմեն Աշոտյանը հանձնարարել է հանրակրթության վարչության պետին` տվյալներ տրամադրել այս ուսումնական տարվա աշակերտական համակազմի, դպրոցից դուրս մնացած երեխաների, 9-րդ դասարանն ավարտած աշակերտների թվաքանակի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի– Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարարությունում  անցկացված հերթական խորհրդակցության ժամանակ Արմեն Աշոտյանը հանձնարարել է հայտնաբերել դպրոցից դուրս մնացած երեխաներին և նրանց վերադարձնել դպրոց։ Այս մասին նշված է ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքում:

Արմեն Աշոտյանը հանձնարարել է հանրակրթության վարչության պետին` տվյալներ տրամադրել այս ուսումնական տարվա աշակերտական համակազմի, դպրոցից դուրս մնացած երեխաների, 9-րդ դասարանն ավարտած աշակերտների թվաքանակի վերաբերյալ:

«Անդրադառնալով դպրոցից դուրս մնացած աշակերտների խնդրին` նախարարը նշել է, որ անհրաժեշտ է մարզպետարանների և քաղաքապետարանի, ինչպես նաև ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելով` հայտնաբերել այդ երեխաներին և նրանց վերադարձնել դպրոց», – գրված է հաղորդագրության մեջ:

Նախարարն ընդգծել է, որ պետք է ուսումնասիրվեն և հրատապ լուծումներ տրվեն բոլոր այն խնդիրներին, որոնք խոչընդոտում են երեխաների կրթության իրավունքի լիարժեք իրացմանը:

Խորհրդակցությանը մասնակցել են նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության օրակարգի հիմնական հարցը եղել է գալիք ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու խնդիրը:

Շնորհավորելով գալիք ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ուստարվա նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտվել են, մասնավորապես, կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցություններ են տեղի ունեցել ՀՀ մարզերի  և Երևան քաղաքի մանկավարժների և տնօրենների, ինչպես նաև նախնական  և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ:

Նախարարի խոսքով` բուհերում ևս ամեն ինչ պատրաստ է` բոլոր աշխատանքները բնականոն ընթացքով անցկացնելու համար:

Խորհրդակցության ավարտին Արմեն Աշոտյանը հորդորել է նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին ուշադրություն դարձնել կարգապահության հարցերին և աշխատանքային ռեժիմի խստիվ պահպանմանը:

Լրահոս
0