00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական մուլտիպլիկացիայի «թագավորը». Ռոբերտ Սահակյանց` բոլոր ժամանակների հերոսը

© АrmstarМультипликатор Роберт Саакянц
Мультипликатор Роберт Саакянц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարպետը մեզ է կտակել իր ստեղծած մուլտֆիլմերը, որոնք բարի և իմաստուն հեքիաթասացը ներկայացրել է բոլորին մատչելի լեզվով

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի– Sputnik. Եթե չլիներ երկարատև հիվանդությունն ու սրտի ծանր վիրահատությունը, ապա նախօրեին իր 65–ամյակը կնշեր մեծանուն հայ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը։

Դժվար է գերագնահատել Սահակյանցի ներդրումը հայկական մուլտիպլիկացիայի զարգացման և տարածման գործում։ 

Ռոբերտ Սահակյանց` հին հայկական երգերի հերոս

Ռոբերտ Սահակյանցը ծնվել է 1950թ.–ին Բաքվում, 1964թ.–ից ապրել է Երևանում, 1970թ.–ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես նկարիչ–մուլտիպլիկատոր, իսկ 1972թ.–ից` որպես ռեժիսոր–մուլտիպլիկատոր։ Սահակյանցը նաև իր բոլոր ֆիլմերի և տեսահոլովակների սցենարների հեղինակն ու բեմադրող–նկարիչն է, ինչպես նաև «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված այլ անիմացիոն ֆիլմերի համահեղինակը։ Ռեժիսորը «Մորու գույնի երեք կապույտ–կապույտ լճակ» (1981), «Բարեկենդանը» (1985) «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ…» (1984), «Ով էնպիսի սուտ ասի…» (1982), «Խոսող ձուկը» սիրված մուլտֆիլմերի հեղինակն է։

Սահակյանցի աշխատանքները մրցանակների են արժանացել Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ինչպես նաև Կիևում, Երևանում, Մոսկվայում, Տալլինում անցկացված միջազգային և համամիութենական կինոփառատոներում։

Խորհրդային և ռուս նկարիչ–մուլտիպլիկատոր, մուլտիպլիկացիոն կինոյի ռեժիսոր Յուրի Նորշտեյնի խոսքով` ընկերներն ու մտերիմները նրան Ռոբ էին անվանում։ «Մեծահասակ, գեղեցիկ, թվում է, թե նա որմնանկարից էր, նա կարող էր լինել հին հայկական երգերի հերոս։ Ես նայում էի նրա դեմքին և ժամանակն անհետանում էր…Նա ապրում էր իր օրենքներով, ազատ էր պայմանականություններից, սակայն հետևում էր այն անհրաժեշտ հասարակական էթիկային, որը չի ամրագրվում ոչ մի պայմանագրով կամ օրենքով, այլ միայն` հոգեկերտվածքով և հավերժ ճանաչումով…», – գրել է տաղանդավոր մուլտիպլիկատորն իր ընկերոջ և գործընկերոջ մասին։

«Մնա մեզ հետ, կլինես մեր թագավորը»


Վարպետն արդեն մեզ հետ չէ, սակայն մեզ հետ են նրա ստեղծած մուլտֆիլմերը, որոնք բարի և իմաստուն հեքիաթասացը ներկայացնում է բոլորին մատչելի լեզվով։ Ամենահասարակ պատմություններում («Անհաղթը», «Հեքիաթ ձնեմարդ Դարբուլկայի մասին», «Ինչպես էին արջուկները կետին կերակրում») Սահակյանցը ստեղծում է հիշվող կերպարներ և գույների անասելի «հրավառություն» ներկայացնում։
Ունենալով հեքիաթի նյութի հետ աշխատելու հարուստ փորձ` Սահակյանցը նորարարություն էր մտցրել մուլտիպլիկացիայի ոլորտ։ Նա ոչ թե վերցնում պատրաստի ստեղծագործությունը, այլ սեփական մեկնաբանությամբ ստեղծում էր իր աշխատանքները ժողովրդական հեքիաթների մոտիվներով։ Այդպիսի օրինակ է «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ…» մուլտֆիլմը, որը, քննադատների կարծիքով, հետխորհրդային ժամանակների պոստմոդեռնիզմի դրսևորում է, ունիվերսալ բոլոր տարիքի և կրթական ցենզերի հանդիսատեսի համար։

Եվ իսկապես, հետխորհրդային տարածքում դժվար է գտնել մի մարդու, ով կյանքում գոնե մեկ անգամ չի լսել, իսկ լսելիս չի հիշել Սահակյանցի «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ…» ֆիլմի «Մնա մեզ հետ, կլինես մեր թագավորը» («Оставайся, мальчик, с нами, будешь нашим королём») հիթը։

«Ես բարդույթներ չունեմ այն հարցում, որ չեմ ստեղծել խորը փիլիսոփայական ֆիլմեր, որ ես Տարկովսկին չեմ, քանի որ նա ինձ համար հեղինակություն չէ։ Երջանիկ եմ, եթե իմ ստեղծածը լավ ծաղրանկար է», – Սահակյանցն այսպես է բնութագրել իր ստեղծագործական խնդիրները։

Նա նաև ռիսկի է դիմել և ստեղծել է Խորհրդային Միության առաջին մուլտիպլիկացիոն ռոք–օպերան` «Աղվեսագիրք» մուլտֆիլմը։

«Ես ընդհանրապես նկարիչ չեմ, կերտող չեմ։ Երբեք ինձ որևէ հարցում չեմ լարվում։ Շարադրում եմ, զրուցում, շատախոսում։ Կյանքը կարճ է և պետք է շատախոսել բոլոր թեմաներով։ Եվ ես շատախոսում եմ…Նկարների, շարժանկարների միջոցով։ Չեմ դիտում դա որպես գեղարվեստական ստեղծագործություն, որը ստեղծվում է բացառապես «Օսկարի» կամ Լուվրի համար։ Սա կարծիք է, որը հայտնում եմ», – Սահակյանցն այսպես է խոսել իր ստեղծագործական գործունեության մասին։

Թումանյանական «տարեգիր»


Սահակյանցի ստեղծագործական գործունեության մեջ առանձին տեղ են զբաղեցնում մուլտֆիլմերը, որոնք նկարահանվել են մեծանուն հեքիաթասաց Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների մոտիվներով։

«Կիկոսի մահը», «Քաջ Նազար», «Մորու գույնի երեք կապույտ–կապույտ լճակ…», «Ով էնպիսի սուտ ասի…», «Խոսող ձուկը» և «Բարեկենդանը» իրավամբ իրենց արժանի տեղն են զբաղեցրել ոչ միայն հայկական, այլ նաև համաշխարհային մուլտիպլիկացիայի ոսկե ֆոնդում` մինչև օրս չկորցնելով իրենց արդիականությունը։

Հատկանշական է, որ Սահակյանցը ոչ միայն վերակենդանացրել է դասական հեքիաթները, այլ նաև արդիականացրել է դրանք, դարձրել ժամանակակից, հոգեհարազատ «բարձր տեխնոլոգիաներով տարված» երեխաներին` վերադարձնելով նրանց ազգային ակունքներին, հարազատ մշակույթի բնօրրան։

Վարպետի երազանքի իրականացումը

Հոբելյանը տխուր ամսաթիվ է դառնում, երբ հոբելյարը մեզ հետ չի լինում։ Սակայն տաղանդի մոգությունն այն է, որ մեզ հետ է մնում ոչ միայն վարպետի կերտածը, այլ նաև չիրականացված երազանքները, որը ստիպում է ապրել և կերտել Սահակյանցի ընկերներին և համախոհներին։

Հայաստանում գործում է «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» հասարակական կազմակերպությունը, որը ղեկավարում է վարպետի որդին` Դավիթ Սահակյանցը։ «Sputnik Արմենիա» պորտալի թղթակիցը զրուցել է Սահակյանցի գործը շարունակողի` վարպետի որդու հետ։

«Այն, ինչ չի հասցրել անել հայրս, ես, առաջին հերթին, պետք է նշեմ մուլտիպլիկացիոն ստուդիայի և անիմացիոն դպրոցի ստեղծումը, ինչը նա համարում էր դժվար իրականանալի։ Շատ կարևոր է նաև կենտրոնի բացումը, որը ձգձգվում է, սակայն, ամեն դեպքում, համոզված եմ, որ տեղի կունենա, թեկուզ հաջորդ տարի», – ասաց Դավիթ Սահակյանցը։

Նրա խոսքով` Սահակյանցը միշտ երազում էր որակյալ մուլտֆիլմեր ստեղծելու մասին։

«Փորձում ենք իրականացնել նրա երազանքը», – նշել է կրտսեր Սահակյանցը։

Լրահոս
0