ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի– Sputnik. «Քրդստանի բանվորական կուսակցության» զինված ջոկատներն արդեն մի քանի անգամ պայթեցնում են ներկայիս Թուրքիայի արևելյան հատվածի տարածքով անցնող անդրսահմանային գազատարները և նավթատարները՝ չնայած այդ երկրի իշխանությունների կողմից դրանց պաշտպանությանն ուղղված լրացուցիչ արտակարգ միջոցառումներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վրաիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Թուրք-քրդական հակամարտության սրման ներկա փուլում նշված շրջաններում առայժմ հարձակման չի ենթարկվել միայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, որի պայթեցման հաջողված փորձ «ՔԲԿ»-ն, ի դեպ, գրանցել է դեռևս 2008թ.-ին, ինչի հետևանքով այն գրեթե քսան օր չի գործել:
Ոսկանյանի կարծիքով` ակնհայտ է, որ էներգակիրների փոխադրման կարևորագույն խողովակաշարերի վրա արդեն իսկ պարբերական բնույթ ստացած հարձակումները ոչ միայն նշանակալի նյութական վնասներ են պատճառում Թուրքիային, այլև զգալիորեն ազդում են այս երկրի՝ որպես էներգակիրների ապահով տարանցիկ ճանապարհի, վարկի և հեղինակության վրա, հատկապես, եթե հաշվի առնենք, որ միջազգային մեկուսացումից դուրս գալու հեռանկարով հանդես եկող Իրանը, չնայած զուտ նախապատրաստական փուլի մակարդակում, բայց, այսուհանդերձ, տարանցման ուղիներ է որոնում ապագայում սեփական էներգակիրները դեպի Եվրոպա արտահանելու նպատակով:
Այս համատեքստում փաստացի իրավիճակը դասավորվում է այնպես, որ Հայաստանի միակ մրցակիցը տարածաշրջանում մնում է Ադրբեջանը, որը, սակայն, լրջմիտ հաշվարկների դեպքում կրկին չի կարող դիտարկվել իրանական էներգակիրների հնարավոր տարանցման անվտանգ տարածք՝ հաշվի առնելով Արցախի պաշտպանության բանակի ունեցած հարձակողական ներուժը, ինչի համեմատությամբ քուրդ պարտիզանների կողմից իրականացված անխտիր բոլոր պայթեցումները, պատկերավոր ասած, մեղվի թեթև խայթոցների են նման:
Իրանագետ. Թուրքիայի տարածքում գազատարների վրա հարձակումներն ազդում են երկրի հեղինակության վրա
© Photo : Gazprom Armenia official siteгаз газопровод трубопровод трубы вентиль газификация Газпром Армения
© Photo : Gazprom Armenia official site
Բաժանորդագրվել
«Քրդստանի բանվորական կուսակցության» զինված ջոկատներն արդեն մի քանի անգամ պայթեցնում են ներկայիս Թուրքիայի արևելյան հատվածի տարածքով անցնող անդրսահմանային գազատարները և նավթատարները