00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաշտոնական Թբիլիսիի վտանգավոր որոշումները

Բաժանորդագրվել
ՆԱՏՕ-ի հնարավոր ներթափանցումը Վրաստան առավել ևս մտահոգիչ է հայկական կողմի համար

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի– Sputnik. Թբիլիսիի մոտակայքում գտնվող Կրծանիսիի ռազմաբազայում ՆԱՏՕ-ի ուսումնական և գնահատման կենտրոնի բացումը Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական նոր գործընթացների սկիզբ կարող է դառնալ: Ինչպես հայտնի է, պաշտոնական Թբիլիսին տարիներ շարունակ ջանք ու եռանդ չի խնայել հյուսիս-ատլանտյան դաշինքի հետ ավելի սերտ հարաբերություններ ունենալու համար՝ ձգտելով հնարավորինս շուտ անդամակցել ռազմաքաղաքական այդ դաշինքին: Ընդ որում, դատելով վրացական պաշտոնյաների հայտարարություններից ու տեղական մամուլի հրապարակումներից, Վրաստանում քաղաքական նման ընտրությունը պայմանավորված է բացառապես Ռուսաստանի հետ ունեցած հակամարտությամբ: ՆԱՏՕ-ին անդամակցելու նրանց ցանկությանը մինչ օրս ավելի տրամաբանական կամ հիմնավորված բացատրություն չի տրվել: Ինչպես նաև երբեք չի խոսվել այն մասին, թե ինչ վտանգներ կարող են լինել երկրի այդ ուղղությամբ ընթանալու ճանապարհին: Մինչդեռ Վրաստանի պարագայում այդ դիսկուրսը խիստ կարևոր է և կենսական:

Ինչպես հայտնի է, Հարավային Կովկասը մշտապես եղել է ոչ տարածաշրջանային գերտերությունների ուշադրության կենտրոնում: Աշխարհաքաղաքական հակամարտությունն այս տարածաշրջանում մեկ անգամ չէ, որ լուրջ վնասներ է պատճառել տեղի պետություններին: Ավելին՝ պատմական եղելությունները վկայում են այն մասին, որ նման հակամարտություններից առաջին հերթին տուժել են հենց հարավկովկասյան երկրները, և Վրաստանը բացառություն չէ: Պաշտոնական Թբիլիսիի անհեռատես քաղաքականության հետևանքով Վրաստանը կորցրել է ոչ միայն Աբխազիան և Հարավային Օսեթիան, այլև կանգնել է երկրի հարավային շրջաններում թուրքական գործոնի աննախադեպ հզորացման փաստի առջև: Միանգամայն ակնհայտ է, որ հակամարտություններն ու կոնֆլիկտայնությունը Հարավային Կովկասում երբեք չեն բխել վրաց ժողովրդի շահերից: Իսկ ներկայում, երբ Վրաստանը, ըստ էության, տարածաշրջանի ամենաթույլ և անինքնաբավ պետությունն է, նոր ցնցումները տարածաշրջանում կարող են անուղղելի վնասներ պատճառել այդ երկրին:

Հասկանու՞մ են արդյոք այս իրողությունները Թբիլիսիում, դժվար է ասել: Փաստը սակայն այն է, որ Վրաստանն այսօր ամեն ինչ անում է ռուս-արևմտյան աշխարհաքաղաքական մրցակցությունը Հարավային Կովկաս վերադարձնելու համար: Կրծանիսիի ուսումնական կենտրոնի բացումը արդեն իսկ արժանացել է ռուսական կողմի խիստ քննադատություններին: Այսպես, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ կենտրոնի բացումը որակում են որպես ՆԱՏՕ-ի աշխարհաքաղաքական ազդեցությունն ընդլայնելու սադրիչ քայլ եւ տարածաշրջանի ապակայունացման տանող գործոն: «Նրանք, ովքեր այս իրավիճակում շարունակում են Թբիլիսիին ակտիվորեն ներքաշել ՆԱՏՕ, պետք է գիտակցեն իրենց պատասխանատվության չափը, անտարակույս, նկատի առնելով այն տխուր փորձը, որը տարածաշրջանում եղել Է 2008 թվականին»,-ասել Է Զախարովան:

Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական և գնահատման կենտրոն ստեղծելու ռիսկերը հասկանում են նաև Բրյուսելում տեղակայված հյուսիս-ատլանտյան դաշինքի գլխամասում: Սակայն, ըստ ամենայնի, ՆԱՏՕ-ն որոշել է այդ ռիսկերը թողնել վրացական կողմի վրա: Ակնհայտ է, որ այդ կառույցը չի կարող պաշտպանել Վրաստանի՝ հաճախ աբսուրդի հասնող քաղաքական շահերն ու ձգտումները: Հատկապես, եթե խոսքը վերաբերվի Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությանը, ինչին ձգտում է պաշտոնական Թբիլիսին: Այդ իսկ պատճառով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը համառորեն շարունակում է հորդորել պաշտոնական Թբիլիսիին Ռուսաստանի հետ առկա խնդիրնելրը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով: «Ես և ՆԱՏՕ-ն շարունակում ենք հորդորել Վրաստանին՝ շարունակելու երկխոսությունը ՌԴ-ի հետ: Պաշտպանությունը, փուլային քաղաքականությունը, հաստատուն դիրքորոշումը եւ երկխոսությունը չեն հակասում միմյանց: Ռուսաստանն ապագայում էլ լինելու է Վրաստանի մեծ հարեւանը, եւ երկխոսությունը միշտ էլ անհրաժեշտ է լինելու»,- ասել է Ստոլտենբերգը Վրաստանում:

Իրականում, Բրյուսելում որևէ մեկը չի պատրաստվում դառնալ Վրաստանի պես փոքր և ըստ էության՝ աննշան պետության ցանկությունների գերին: Այդ իսկ պատճառով, կարելի է ենթադրել, որ զուտ ռազմական տեսանկյունից ոչ կարևոր այդ ուսումնական կենտրոնի բացումը այս փուլում կդառնա Վրաստանի հետ համագործակցության սահմանը: Իհարկե՝ չհաշված արդեն իրականացվող ծրագրերը: Ավելիին Վրաստանը դեռևս չի կարող հավակնել և ՆԱՏՕ-ի կայանալիք վարշավյան գագաթաժողովում Թբիլիսիին լուրջ հիասթափություններ են սպասվում: Բայց արդարության համար պետք է նշել, որ ձեռքբերվածն էլ փոքր հաջողություն չէր Վրաստանի համար: Վերջին հաշվով՝ նրանց հաջողվեց ՆԱՏՕ-ն բերել Հարավային Կովկաս և որոշ առումով քաղաքական իրավիճակ փոխել տարածաշրջանում:

Անհրաժեշտ է նաև նշել, որ Վրաստանի այս գործողությունները որևէ կերպ չեն քննարկվել, առավել ևս՝ համաձայնեցվել տարածաշրջանի այլ պետությունների հետ: Բոլոր գործընթացները դիտարվկում են բացառապես ՆԱՏՕ-Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների լույսի ներքո: Մինչդեռ, աշխարհաքաղաքական հակամարտության վերսկսումը Հարավային Կովկասում լուրջ սպառնալիքներ է պարունակում նաև տարածաշրջանի այլ պետությունների համար: Վրաստանի հետ տարածաշրջանային անհրաժեշտ համագործակցության բացակայությունը (կամ այդ համագործակցության անբավարար աստիճանը), չի կարող չանհանգստացնել հարակից պետություններին՝ Ադրբջանին և Հայաստանին: Վերջին հաշվով՝ փոքր չէ հավանականությունն այն բանի, որ Թբիլիսիում ընդունված որոշումներից կտուժեն նաև այդ պետությունները: Այսպես, Հայաստանում բոլորի հիշողություններում թարմ է դեռ 2008 թվականին վրաց-օսական պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը, երբ երկիրը հայտնվել էր էներգետիկ և պարենային բլոկադայի մեջ:

ՆԱՏՕ-ի հնարավոր ներթափանցումը Վրաստան առավել ևս մտահոգիչ է հայկական կողմի համար: Բացի նրանից, որ այդ գործընթացը կխափանի տարիներ շարունակ տարածաշրջանում ստեղծված ռազմական կայունությունը, իր անկանխատեսելի հետևանքներով, նաև փոքր չէ վտանգն այն բանի, որ դրա արդյունքում, տարածաշրջանում կմեծանա Թուրքիայի ռազմաքաղական ազդեցությունը: Այդ հանգամանքը հատկապես անհանգստացնում է Ջավախքում և Վրաստանի այլ շրջաններում բնակվող հայությանը: Ուստի, ինչպես երևում է, Երևանն ու Թբիլիսին քննարկելու դեռևս շատ հարցեր ունեն:

Վերոնշյալը վկայում է այն մասին, որ Վրաստանի քաղաքականությունը կարող է խնդրահարույց լինել ոչ միայն Ռուսաստանի, այլև նույն ՆԱՏՕ-ի և տարածաշրջանային որոշ պետությունների համար: Բայց ամենամեծ ռիսկերը սպառնում են հենց Վրաստանին, որը արդեն թշնամացել է Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Ռուսաստանի հետ՝ վտանգելով նաև վրաց-իրանական հարաբերությունները: Հետևաբար, վրաց հասարակությունը պիտի մեկ պահ կանգ առնի և հաշվարկի իր իշխանության քայլերի բոլոր հնարավոր հետևանքները: Հակառակ պարագայում՝ երկիրը կկանգնի լուրջ մարտահրավերների առջև, որոնց հաղթահարման ռեսուրսներ, ցավոք, արդեն չկան:

Լրահոս
0