ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Հայաստանն ամենազգացմունքային երկիր է ճանաչվել նախկին ԽՍՀՄ պետությունների թվում, վկայում են Gallup հասարակական կարծիքի ամերիկյան ինստիտուտի ուսումնասիրության արդյունքները։
Gallup–ի փորձագետները աշխարհի 148 երկրների բնակիչներին առաջարկել են պատասխանել այնպիսի զգացմունքների դրսևորման հաճախականության մասին հարցին, ինչպիսիք են բարկությունը, թախիծը, տագնապը, ուրախությունը (ընդամենը տասն այդպիսի դրական և բացասական զգացմունքներ)։
Այդ ցուցանիշներով նախկին ԽՍՀՄ տարածքում Հայաստանը հավաքել է 46 տոկոս։ Հայաստանին հետևում են Ուզբեկստանը` 45 տոկոս և Լատվիան` 44 տոկոս։ Այնուհետև Տաջիկստանն է` 43 տոկոս, Թուրքմենստանը, Ղրղըզստանը և Էստոնիան` 42 տոկոս, Մոլդովան և Ղազախստանը` 41 տոկոս, Լիտվան, Ռուսաստանը և Ուկրաինան` 40 տոկոս, Բելառուսը` 39 տոկոս։ Ցուցակը եզարափակում են Ադրբեջանն ու Վրաստանը` 38 տոկոսով։
Նշենք, որ աշխարհում ամենազգազմունքային երկիր է ճանաչել Բոլիվիան։ Ընդ որում, ամենազգացմունքային պետությունների եռյակում են հայտնվել բացառապես Լատինական Ամերիկայի երկրները, իսկ հետխորհրդային տարածքի երկրները, հակառակը, ցուցակի վերջին հորիզոնականներում են։
Բացի Բոլիվիայից, ամենաէմոցիոնալ երկրների տասնյակում են Էլ Սալվադոր Հանրապետությունը, Էկվադորը, Ֆիլիպինները, Նիկարագուան, Գվատեմալան, Իրաքը, Կամբոջան, Կոլումբիան և Կոստա–Ռիկան։
Վարկանիշի վերջին տեղում Բանգլադեշն է, որտեղ դրական և բացասական զգացնունքների մասին հարցին դրական է պատասխանել հարցվածների 37 տոկոսը։
Հայերն ամենազգացմունքայինն են նախկին ԽՍՀՄ տարածքում
© Sputnik / Асатур Есаянцмитинг на площади Свободы в Ереване
© Sputnik / Асатур Есаянц
Բաժանորդագրվել
Gallup–ի փորձագետները աշխարհի 148 երկրների բնակիչներին առաջարկել են պատասխանել այնպիսի զգացմունքների դրսևորման հաճախականության մասին հարցին, ինչպիսիք են բարկությունը, թախիծը, տագնապը, ուրախությունը