ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հրաժարվել է տեղափոխվել թուրքական ակումբ, չնայած «Սպարտակի»` խաղացողին վաճառելու ցանկությանը, հայտնում է sports.ru–ն` հղում անելով մեկնաբան Նոբել Առուստամյանին։
«Օզբիլիսին ցանկանում էին վաճառել, բայց նա հրաժարվեց մեկնել Թուրքիա, որտեղից առաջարկություններ կային»,– ասել է մեկնաբանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բուրսասպորը» հետաքրքրվում է 25–ամյա կիսապաշտպանով։
championat.com–ի տեղեկացմամբ` թուրքական ակումբի ղեկավարությունն արդեն պաշտոնական առաջարկություն է արել 25–ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։
Ենթադրվում էր, որ տրանսֆերի գումարը կարող է կազմել մինչև 3.5 միլիոն եվրո, պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը։
Արաս Օզբիլիսը չի ցանկանում տեղափոխվել թուրքական ակումբ
11:14 31.08.2015 (Թարմացված է: 11:47 24.01.2016)
© Sputnik / Александр Вильф
/ Բաժանորդագրվել
Ենթադրվում էր, որ տրանսֆերի գումարը կարող է կազմել մինչև 3.5 մլն եվրո