ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Ջազմեն Իգոր Բուտմանը Koktebel Jazz Party–ի ժամանակ պատմել է, որ նամակ է գրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային այն բանից հետո, երբ նամակ է ստացել ԱՄՆ պետդեպից` փառատոնին չմեկնելու ցուցումով։
Բուտմանը հայտնել է, որ ծրագրում է գրել նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին։
Օգոստոսի կեսին Ուկրաինայի մշակույթի նախարարությունը հայտնել էր, որ ուկրաինական իշխանությունները կարգելեն մուտքը երկիր արտասահմանյան պետությունների այն մշակութային գործիչներին, ովքեր ներկա կլինեն Koktebel Jazz Party–ին։ Փառատոնի հիմնադիր, ռուս հաղորդավար Դմիտրի Կիսելյովը տարակուսանքով է ընկալել Կիևի այդ հայտարարությունները` հիշեցնելով, որ փառատոնը հիմնադրվել է դեռևս 2003 թվականին, երբ Ղրիմը դեռևս Ուկրաինայի կազմում էր։
Կիրակի Կոկտեբելում Բուտմանը հայտնել էր, որ բացի ռուսականից, նաև ամերիկյան անձնագիր ունի, այդ պատճառով ԱՄՆ պետդեպը նրան նամակ է ուղարկել, որում խորհուրդ է տվել չմեկնել Ղրիմ։
«Երեկ չէ առաջին օրը ես գրել եմ նախագահ Օբամային, ուզում եմ գրել նաև Պյոտր Պորոշենկոյին։ Որովհետև, նախևառաջ, կարծում եմ որ դա (արգելքը) սխալ է, սա որևէ բիզնես չէ (արտիստների համար), սա մեր սերն ու կիրքն է երաժշտության նկատմամբ։ Մենք չենք կարող չհանդիպել հանդիսատեսի հետ։ Մենք չենք կարող չմեկնել։ Եվ երաժշտությունը քաղաքականությունից վեր է, այս մասին ասել է Պյոտր Պորոշենկոն 2007 թվականին, երբ մենք ելույթ էինք ունենում Վինիցայում»,– կիրակի Koktebel Jazz Party փառատոնում ասել է Բուտմանը լրագրողներին։
Երաժիշտն ավելացրել է, որ Պորոշենկոն այն միջոցառման ժամանակ «հիանալի խոսքեր է» ասել, որ «երաժիշտները չեն խոսում անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն և ֆրանսերեն։ Նրանք խոսում են ջազի լեզվով։ Եվ մեզ որոշակիորեն կարող է մերձեցնել միայն արվեստը։ Եվ ջազը հենց դա է, ըստ էության, առաջադեմ արվեստ է, և այն անկանխատեսելի է, բայց շատ բարի և լավը»։ Բուտմանը հաջողություն է մաղթել Koktebel Jazz փառատոնին Օդեսայում։ Նա ավելացրել է, որ եթե իրեն հրավիրեն, ինքը հյուրախաղերի կմեկնի Ուկրաինա։
Ինչպես հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը, վերջին օրվա հեդլայներ կդառնան սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը և երգչուհի Լարիսա Դոլինան։
Koktebel Jazz Party–ն անցկացվում է օգոստոսի 28–30–ը։
Երաժշտությունն ընդդեմ քաղաքականության` Բուտմանը նամակ է գրել Օբամային
© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցМеждународный джазовый фестиваль Koktebel Jazz Party. Третий день
© Sputnik / Евгений Биятов
/ Բաժանորդագրվել
Ջազմեն Իգոր Բուտմանը հայտնել է, որ ավելի վաղ նամակ է ստացել ԱՄՆ Պետդեպարտամենից, որում արտիստին խորհուրդ են տվել չայցելել Ղրիմի Koktebel Jazz Party փառատոնին։ Երաժիշտը, բացի ռուսականից, նաև ամերիկյան անձնագիր ունի։