00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սեպտեմբերիը 1-ը Նեպտունը դիտելու լավագույն օրն է

© WikipediaПланета Нептун
Планета Нептун - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նեպտունի պայծառությունը (7.66-7.83 աստղային մեծություն) թույլ է տալիս այն դիտել սիրողական աստղադիտակներով

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի–Sputnik. Սեպտեմբերի 1-ի գիշերը Արեգակնային համակարգի ամենահեռավոր մոլորակը` Նեպտունը դիտելու ամենահարմար ժամանակն այս տարվա ընթացքում, հայտնում են Հայկական աստղագիտական ընկերությունից։

Ըստ հաղորդագրության` սեպտեմբերի 1-ի գիշերը Նեպտունը կգտնվի դիմակայության մեջ, ինչը նշանակում է, որ կլինի նրա Նեպտունը դիտելու ամենահարմար ժամանակը։ Նեպտունի պայծառությունը (7.66-7.83 աստղային մեծություն) թույլ է տալիս այն դիտել սիրողական աստղադիտակներով:

Երկիրը` շարժվելով իր ուղեծրով, անցնում է Արեգակի և Նեպտունի միջև, և Նեպտունի (ինչպես նաև այլ արտաքին մոլորակների` Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան) նման դիրքը կոչվում է դիմակայություն: Այդ պահին մոլորակն ամենամոտն է Երկրին, և ամբողջապես դիտվում է Արեգակի կողմից մոլորակի լուսավորված կեսը (ինչպես օրինակ Լուսինը Լիալուսնի ժամանակ):

Դիմակայությունը տեղի է ունենում ամեն տարի, քանի որ Երկիրն ավելի արագ է պտտվում Արեգակի շուրջը, քան արտաքին մոլորակները, և նրանց շրջանցելով` հայտնվում է Արեգակի և մոլորակի միջև: Օրինակ Նեպտունի դիմակայությունն ամեն անգամ տեղի է ունենում նախորդ տարվանից 2 օր ուշացումով (2016-ին տեղի կունենա սեպտեմբերի 3-ին):

Այս օրերին Նեպտունը դիտվում է Այծեղջյուրի և Ջրհոսի համաստեղությունների սահմանի վրա:

Նեպտունը Արեգակնային համակարգի ութերորդ մոլորակն է, նրա հայտնաբերումը կապված է երեք գիտնականների անվան հետ. Ուրանի ուղեծրի անսպասելի փոփոխությունները ֆրանսիացի Ալեքսիս Բուվարին թույլ տվեցին ենթադրել, որ գոյություն ունի ևս մեկ մոլորակ, այնուհետև մեկ այլ ֆրանսիացի Ուրբան Լեվերիեն հաշվարկեց ենթադրյալ մոլորակի դիրքը և 1846թ. սեպտեմբերի 23-ին գերմանացի Յոհան Գոտֆրիդ Գալլեն մոտավորապես այդ տիրույթում հայտնաբերեց նոր մոլորակը:

Նեպտունը հաճախ անվանում են երկնագույն մոլորակ, սակայն սիրողական աստղադիտակով նայելիս գույնն այնքան էլ հստակ չի զգացվում: Իր չափերով զիջում է միայն Յուպիտերին, Սատուրնին և Ուրանին, տրամագծով Երկրից մեծ է 3.9 անգամ, զանգվածով` 17 անգամ, իսկ խտությամբ փոքր է 3.4 անգամ: Նրա հեռավորությունը Երկրից տատանվում է 4.2-4.7 միլիարդ կմ սահմաններում: Մակերևույթի ջերմաստիճանը տատանվում է Ցելսիուսի —218-ից —223 աստիճան սահմաններում:

Նեպտունի մթնոլորտում գրանցվել են Արեգակնային համակարգի ամենուժեղ քամիները, որոնց արագությունը հասնում է 2100 կմ/ժամի: Նեպտունի օրվա տևողությունն է 16 ժամ, իսկ Արեգակի շուրջ պտույտ է կատարում 163.7 երկրային տարում: Ունի 13 արբանյակ: Նեպտունի կամ Պոսեյդոնի` որպես ծովերի աստծո, արբանյակներն էլ ունեն համապատասխան դիցաբանական անուններ. նրանցից հատկապես հայտնի են Տրիտոնը (Արեգակնային համակարգի մոլորակների խոշորագույն արբանյակներից մեկը) և Ներեիդը, որոնք երկար ժամանակ համարվում էին Նեպտունի միակ արբանյակները:

Միայն 1989-ին ամերիկյան Վոյաջեր-2 տիեզերական կայանի կողմից հայտնաբերվեց ևս 6 խոշոր արբանյակ, իսկ ավելի ուշ` ևս 5-ը: Սատուրնի և այլ հսկա մոլորակների նման Նեպտունն էլ ունի օղակներ, սակայն դրանք թույլ են և սովորական աստղադիտակներով չեն երևում:

Լրահոս
0