00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:19
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Միություն - 2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» ռազմամարզական մրցույթ-հավաքն ավարտվեց

© Sputnik / Asatur YesayantsВоенно-спортивный сбор “Наследники Победы” в Армении
Военно-спортивный сбор “Наследники Победы” в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկշաբաթյա պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեցին «Ալֆա», «Դեսանտուրա» և «ԱԱՀՋ» թիմերը

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 27-ին տեղի ունեցավ «Միություն —2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական մրցույթ-հավաքի փակման հանդիսավոր արարողությունը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Փակման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով անձամբ պարգևատրեց հաղթող թիմերին:

ԱՊՀ անդամ 12 պետությունների ռազմամարզական-կադետական վարժարաններ ներկայացնող պատանիները խառը սկզբունքով կազմված դասակների կազմում օրեր շարունակ տարբեր մրցաձևերում պայքարում էին լավագույնի տիտղոսին արժանանալու համար: Երկշաբաթյա պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեցին հետևյալ թիմերը՝ «Ալֆա»՝ 3-րդ հորիզոնական, «Դեսանտուրա»՝ 2-րդ հորիզոնական, «ԱԱՀՋ» (Արագ արձագանքման հատուկ ջոկատ)՝ 1-ին հորիզոնական:

Լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանը, կարևորելով նման միջոցառումները երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում, գոհունակություն հայտնեց միջոցառման ընթացքից և արձանագրված արդյունքներից:

«Ամենակարևորն այն է, որ մրցումներն անցկացվել են ընկերականության մթնոլորտում, հաղթել է միասնությունն ու բարեկամությունը: Ես բազմիցս կրկնել եմ, որ մեր սերնդակիցների ձեռք բերած արժեքները պետք է փոխանցվեն ապագա սերունդներին, որպեսզի ձեռքբերումներն ու հաղթանակներն ապարդյուն չլինեն», —  նշել է պաշտպանության նախարարը:

Շնորհավորելով արտերկրից ժամանած պատվիրակություններին ու հավաք-մրցույթի կազմակերպիչներին՝ Սեյրան Օհանյանն ընդգծեց մրցույթի նախապատրաստական կազմակերպչական աշխատանքների ու մասնակիցների ընդհանուր պատրաստվածության բարձր մակարդակը: Պաշտպանության նախարարը կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանում ռազմամարզական մրցույթ հավաքն անցկացվեց նախկին խորհրդային միության պետությունների և հատկապես հայ ժողովրդի համար առանձնահատուկ տարում՝ Մեծ Հայրենականի հաղթանակի 70-ամյակին և Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջագծում։

«Ես կարծում եմ, որ հավաքի 12-ամյա փորձառությունը Հայաստանում իր գագաթնակետին է հասել: Մեր ժառանգներն արժանի հետնորդներ են. ապագան նրանցն է, և նրանք հաղթանակի իրական կրողներն են լինելու: Ժամանակակից աշխարհում շատ բարդ է մեկ ժողովրդի, մեկ պետության համար կառուցել իր ապագան: Նմանատիպ միջոցառումների միջոցով մենք կերտում ենք ընդհանուր հաղթանակ, ընդհանուր կարողություններ, որպեսզի ապագան էլ միասին կառուցենք: Պատերազմն իսկապես վատ երևույթ է, ու նրանք, ովքեր երբևէ պատերազմ տեսել են, չեն  ցանկանա երբեք այլևս տեսնել դա: Այն գիտելիքները, որ դուք այստեղ ստացել եք, պետք է օգտագօրծեք միայն ամբողջ աշխարհում խաղաղություն պահպարնելու համար», — իր խոսքում նշեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Լրահոս
0