00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքագետ. Էրդողանի իշխանությունը կանգնած է մեծ փորձության առջև

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցСтраны мира. Турция
Страны мира. Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըստ Տեր-Մաթևոսյանի` Թուրքիայում այս ընտրությունները կրկինն նույն սցենարի շուրջ են ընթանալու՝ իշխող կուսակցությունն ընդդեմ քրդամետ կուսակցության:

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Թուրքիայում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ. այդ երկրի բազմակուսակցական համակարգի գոյությունից ի վեր չի եղել իրավիճակ, երբ այդքան կարճ ժամանակահատվածում տեղի ունենան երկու համապետական ընտրություններ, այն էլ՝ խորհրդարանական, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է պատմաբան, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը: Նրա խոսքով՝ ձևավորվող ժամանակավոր կառավարության հիմնական նպատակները, թերևս, երկուսն են:

«Առաջինը՝ հնարավորինս կայունացնել վերջին երեք-չորս ամիսներին երկրին համակած անկայունությանը, երկրորդը` երկիրը պատրաստել ընտրությունների», — ասել է նա:

Թուրքագետի խոսքով՝ այս կառավարությունը ոչ միատարր է ստացվել թե՛ քաղաքական հավակնութունների, թե՛ բովանդակության նպատակների առումներով, որում մեկտեղվել են անհամադրելի գաղափարներ և գործիչներ: «Տրամաբանական է, որ սպասելիքները` քաղաքական որոշումների կայացման առումով, չեն կարող արդարանալ: Եվ ինչպես օրենքն է ճիշտ բնութագրում՝ այն դեպի ընտրություններ տանող  ժամանակավոր կառավարություն է կամ ընտրությունների կառավարություն», — պարզաբանել է բանախոսը:

Ժամանակավոր կառավարությանը մասնակցում է նաև քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը նախկինում հայտարարել էր, որ չի մասնակցելու կառավարության ձևավորմանը: Վահրամ Տեր-Մաթևոսյանն ընդգծում է, որ քրդամետ կուսակցության մասնակցությունը ժամանակավոր կառավարությանն ավելի շուտ հեգնանք է և ապտակ իշխող կուսակցությանը, քան համաձայնություն ինչ-որ հարցի շուրջ:

«Այն վնասը, որ այս ժամանակավոր՝ երկու ամիս տևող դաշինքը կարող է ունենալ «Արդարություն և զարգացում» կուսակցության հեղինակության վրա, կարող է շատ ավելի մեծ լինել, որովհետև ազգայնական թևը, շատ հավանական է, որ երես թեքի իշխող կուսակցությունից», — ընդգծել է թուրքագետը:

Ժամանակավոր կառավարության ձևավորմանը մասնակցելով, ըստ Տեր-Մաթևոսյանի, քրդամետ կուսակցությունը միաժամանակ ուղերձ կհղի թուրքական հասարակությանը և Արևմուտքին:

«Այն կփորձի ցույց տալ, որ իր համար կարևորը կայունությունն է և պատրաստ է ճանապարհ անցնել անգամ այն քաղաքական ուժի հետ, որը մերժում է իր գոյությունը և, ըստ էության, իրեն անվանում է ահաբեկչությանը սատարող քաղաքական ուժ», — ասել է բանախոսը:

Թուրքագետի խոսքով` եթե կուսակցության առաջնորդ Դեմիրթաշը և նրա համախոհները կարողանան նախընտրական պայքարում այս ամենը նեկայացնել որպես քաղաքական լայնախոհության և կառուցողականության դրսևորում, ապա կշահեն, կշահի նաև այն իմիջը, որ ստեղծել են:

«Այս ընտրությունները կրկինն նույն սցենարի շուրջ են ընթանալու՝ իշխող կուսակցությունն ընդդեմ քրդամետ կուսակցության: Նպատակը կրկին նույնն է լինելու, այն է, որ քրդամետ կուսակցությունը չկարողանա հաղթահարել տասը տոկոսանոց շեմը: Բայց այս անգամ խաղի կանոնները մի փոքր փոխվել են: Իշխող կուսակցության գերնպատակը լինելու է հանրությանը հասկանալի ձևով բացատրել, թե ինչու չձևավորվեց կառավարությունը: Իսկ դա լինելու է չափազանց բարդ խնդիր», — վստահ է նա:

Այս ընտրապայքարը Վահրամ Տեր-Մաթևոսյանն անվանում է կուտակված հարցերի պատասխաններ տալու, պատասխանատվության շրջան:

«Սա մեծ փորձություն է թուրքական ժողովրդավարության, Թուրքիայի քաղաքական համակարգի, ինչպես նաև հենց Էրդողանի իշխանության և հեղինակության համար: Թե ինչպե՞ս կանցնի այս փորձաշրջանը՝  կիմանանք նոյեմբերի 1-ի երեկոյան», — ամփոփել է ավագ գիտաշխատողը:

Լրահոս
0