00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կուսակցությունների քննարկումները Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ

© Sputnik / В. Павлов / Անցնել մեդիապահոցВид на город Ереван
Вид на город Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոչ բոլոր կուսակցություններն են ընդունել նախագահ Սարգսյանի` իր նստավայր այցելելու հրավերը` քննարկելու համար երկրի Մայր օրենքի բարեփոխումների նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Երկու օր առաջ մեկնարկել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ քաղաքական քննարկումները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ` ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր։ Արդեն կայացել են նախագահի հանդիպումները «Բարգավաճ Հայաստան», Դաշնակցություն, «Օրինաց երկիր», ինչպես նաև «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությունների և Հայաստանի քրիստոնեա–դեմոկրատական միության ներկայացուցիչների հետ։

Իսկ ահա երկու խոշոր ընդդիմադիր շարժումները` «Ժառանգություն» կուսակցությունը և «Հայ ազգային կոնգրեսը», կտրականապես հրաժարվել են նախագահի հրավերից։
Երկրի ղեկավարը օգոստոսի 21-ին խորհրդարան էր ուղարկել սահմանադրական բարեփոխումների ծրագիրը, որը մշակել էր մասնագիտացված հանձնաժողովը և որով, փաստացի, նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական կառավարման կարգի։

Здание Парламента Армении - Sputnik Արմենիա
Սահմանադրական բարեփոխումների նախագիծը ՀՀ ԱԺ-ում հնարավոր է քննարկվի սեպտեմբերի 7–ին
Հիմնական նոր քաղաքական եզրույթներից մեկը, որը կսկսի օգտագործվել Հայաստանում, եթե սահմանադրական բարեփոխումների փաթեթն ընդունվի հանրաքվեի ժամանակ, «կայուն մեծամասնությունն» է։ Սա պայմանավորված է նրանով, որ նոր օրենսդրությունը պարտավորեցնում է նախագահին, որն ընտրվելու է ընտրիչների քվեարկությամբ, վարչապետ նշանակել կուսակցությունից կամ կուսակցական բլոկի թեկնածուին, որը կհաղթի խորհրդարանական ընտրություններում։ Ընդ որում, եթե խորհրդարանական ուժերի չկարողանան պայմանավորվել երկրի ղեկավարի թեկնածության շուրջ, ապա Ազգային ժողովը կցրվի։
Вид на город Ереван - Sputnik Արմենիա
Վենետիկի հանձնաժողով. Սահմանադրություն, գեյ–ամուսնություններ և ոչ մի անձնական բան
Այսինքն, երկրի ղեկավարը կդառնա «կայուն մեծամասնության» ներկայացուցիչ։ Հարցն այն է, թե ինչպես է այն ձևավորվելու։ Ընտրությունների արդյունքում խորհրդարանում կայուն մեծամասնության բացակայության պարագայում առաջարկվում է քվեարկության երկրորդ փուլ անցկացնել, որին կմասնակցեն առավելագույն ձայներ հավաքած երկու կուսակցություն։ Իսկ երկրորդ փուլի հաղթողը լրացուցիչ մանդատներ կստանա։

«Ժառանգություն». նման Սահմանադրության ընդունումն անթույլատրելի է

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել Հայաստանի նախագահի հետ սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական խորհրդակցությունների, քանի որ նրա ներկայացրած առաջարկները մերժվել են։

«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի խոսքով` «Ժառանգությունը» դեմ չէ սահմանադրական բարեփոխումներին, սակայն նոր նախագիծը չի համապատասխանում նրանց պատկերացումներին, քանի որ դրանում չափազանց շատ վիճելի կետեր կան, և նման սահմանադրություն ընդունելն ուղղակի անթույլատրելի է։

«Մենք հրաժարվել ենք քննարկումներից, քանի որ մեր առաջարկներից ոչ մեկը չի ընդունվել։ Մենք կարծում ենք, որ նոր նախագիծն ուղղակի անընդունելի է։ Մենք համաձայն չենք շատ կետերի հետ, մասնավորապես, տարածքային ամբողջականության, խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման, մարդու իրավունքների, ինքնակառավարման հարցերում»,– նշեց նա։
ՀԱԿ. Ո՛չ Սահմանադրական բարեփոխումներին

Իսկ ՀԱԿ–ի անդամները համոզված են, որ սահմանադրական բարեփոխումների նպատակն իշխանության վերարտադրումն է։ Հատուկ դիմումի մեջ ՀԱԿ–ը հայտարարել էր, որ Սահմանադրական բարեփոխումները սպառնալիք են  Հայաստանի պետականության համար և կբախվեն ամբողջ աշխարհի հայության համազգային հակազդեցությանը։

Կոնգրեսում համոզված են, որ առաջարկվող փոփոխությունների ընդունումը  կհանգեցնի միասնական իշխանական համակարգի ձևավորման` Ազգային ժողովի նախագահի և նրա կողմից կառավարվող կուսակցության մեծածավալ, գրեթե անսահմանափակ լիազորություններով։ Նաև կխախտվի իշխանությունը երեք ճյուղերի` օրենսդիր, գործադիր և դատական, բաժանելու սկզբունքը։
«Օրինաց երկիր». ընդհանուր առմամբ դեմ չէ, բայց…

Դատելով պաշտոնական մամուլի հաղորդագրությունից` «Օրինաց երկիրը» հատուկ պահանջներ չունի, և երկրի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է բարեփոխումների նախագծի ընդհանուր դրույթները։ ՕԵ կուսակցության ներկայացուցիչները նախագահին նաև ներկայացրել են «Հայկական վերածնունդ» հասարակական–քաղաքական միավորման ընդհանուր մոտեցումները նախագծի առանձին կետերի վերաբերյալ։

Դաշնակներ. վերջապես մեզ լսեցին


Դեռևս մինչև Սարգսյանի հետ հանդիպելը, «Դաշնակցություն» կուսակցությունը հայտարարել էր Մայր օրենքի բարեփոխումներին բացարձակ աջակցության մասին։ Այսպես, կուսակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համոզմունք էր հայտնել, որ Սահմանադրական բարեփոխումներն անցկացնելուց հետո Հայաստանը կդառնա միանգամայն այլ երկիր, քանի որ նոր Սահմանադրությունը նվազեցնում է իշխանության վերարտադրման հնարավորությունները։

президент Армении Серж Саргсян обсудил проект конституционных реформ с представителями АРФД - Sputnik Արմենիա
Սարգսյանը սահմանադրական բարեփոխումները քննարկել է ՀՅԴ–ի ներկայացուցիչների հետ
Նախագահի հետ զրույցի ընթացքում «Դաշնակցության» ներկայացուցիչները «պատրաստակամություն են հայտնել ԱԺ–ում շարունակել Սահմանադրական բարեփոխումների ակտիվ և բազմակողմանի քննարկումները»։ Նրանց կարծիքով` փաստաթղթում նշված են հիմնական շեշտադրումները և ներառված են իրենց տեսանկյունից կարևորագույն մոտեցումները, որոնք կապահովեն երկրի զարգացումը։

«Բարգավաճ Հայաստան». երբ հանդիպման փաստն արդեն իսկ խոսուն է…

Միայն այն փաստը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, համակուսակիցների խմբի հետ միասին, հանդիպել է նախագահ Սարգսյանի հետ, արդեն շատ բանի մասին է խոսում։ Հիշեցնենք, որ փետրվարի կեսերին Հայաստանի նախագահի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի սրված հարաբերությունները հանգեցրեցին Ծառուկյանի` ազգային անվտանգության խորհրդում անդամակցությունից դուրս գալուն, իսկ հետագայում նաև ընդմիշտ նրա հեռացմանը մեծ քաղաքականությունից։
ՀՀ նախագահի և ԲՀԿ պատվիրակության հանդիպման օրակարգը, հավանաբար, ստանդարտ ձևաչափում էր, քննարկվել են ընդհանուր գործընթացը և սահմանադրական բարեփոխումների նախագծի առանձին դրույթները։ Հանդիպման մասնակիցները նշել են խորհրդարանում նախագծի բազմակողմանի և ակտիվ քննարկման կարևորությունը։

Արդյունքում

Ընդհանուր առմամբ կարելի է փաստել, որ Հայաստանի նախագահը քննարկումներ է անցկացրել բոլոր` շատ թե քիչ ազդեցիկ քաղաքական կուսակցությունների հետ։ Այն մասին, թե որ կուսակցություններն են աջակցել բարեփոխումներին, իսկ որոնք` ոչ, կարելի է դատել քննարկումներին ներկա–բացակայի սկզբունքով։ Փաստորեն, նախագահի հետ հանդիպումներին հրավիրված յոթից հինգ կուսակցություններն այս կամ այն կերպ իրենց աջակցությունն են հայտնել սահմանադրական բարեփոխումների գործընթացին։ Այսպիսով` կարելի է բավականին հստակ կանխատեսումներ անել, որ ԱԺ–ի քննարկումներին (որի բացառիկ մեծամասնությունը իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն են` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ) սահմանադրական բարեփոխումների նախագիծը զգալի փոփոխություններ չի կրի։

Իսկ վերջին խոսքը կմնա հայ ժողովրդին, ով այն պետք է արտահայտի հանրաքվեի ժամանակ (ենթադրաբար` այս աշնանը)։ Մնում է սպասել, որ իշխանություններին կհաջողվի նվազագույնի հասցնել չարաշահումներն ու խախտումները քվեարկության գործընթացում, որպեսզի հայտնի լինի նոր Սահմանադրության վերաբերյալ ընտրողների իրական կարծիքը։

 

 

Իրինա Մանասյան, հատուկ «Sputnik-Արմենիայի» համար

 

Լրահոս
0