00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գլոբալ ճգնաժամը և իրավիճակը Կովկասում

© PolitobzorРостислав Ищенко
Ростислав Ищенко - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կովկասը կարող է դառնալ ԱՄՆ–ի ապակայունացնող ջանքերի արտահայտման առաջիկա կետը։ Կովկասյան պետությունների ամենախոցելի օղակը Հայաստանն է

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. 2015 թվականի օգոստոսը բացասական լուրերով հարուստ ամիս էր։ Ամսվա սկզբում անկում ապրեց չինական ֆոնդային բորսան` Չինաստանի ֆոնդային բորսայական շուկաները միանվագ կորցրին իրենց արժեքի 30 տոկոսը։ Օգոստոսի 21–ին կրճատվեցին արդեն ամերիկյան ֆոնդային բորսաների ցուցիչները` DowJones–ը նստաշրջանում կորցրեց արժեքի 3,13%–ը, S&P-500 –ը` 3,19%, NASDAQ-100–ը`  4,28%։

Ընդհանուր կորուստները մեկ օրում գերազանցեցին տրիլիոն դոլարի կեսը։ Այնուհետև արժեզրկվեց յուանը` մտահոգություն առաջացնելով ԱՄՆ–ում և ստիպելով խոսել արժութային հնարավոր պատերազմի մասին։ Ակտիվացել է Մերձավոր Արևելքի հակամարտությունը։ Խոսքը կրկին Սիրիայի տարածքում ԱՄՆ–ի հնարավոր ավիահարվածների մասին էր։ Թուրքիան վերսկսել է ռազմական գործողությունները քրդերի դեմ։ ԻԼԻՊ–ը սկսել է քիմիական զենքի օգտագործումը սիրիական կառավարական ուժերի և Իրաքի քուրդ աշխարհազորայինների դեմ։ Մարտական գործողությունների վերսկսման շեմին է նաև իրավիճակն Ուկրաինայում։

Հաշվի առնելով այն, որ ԱՄՆ–ն չի փոխել իր դիրքորոշումը Ռուսաստանի դեմ, կարելի է ակնկալել, որ Վաշինգտոնի հետ Մոսկվայի կոշտ քաղաքական առճակատումը շարունակվելու է։ Եվ ԱՄՆ–ն շարունակելու է փնտրել համակարգային ճգնաժամից դուրս գալու ուղիներն իր գլոբալ հեգեմոնիայի պահպանման և ծախսերը պոտենցիալ մրցակիցների (նախևառաջ, ԵՄ–ի, Ռուսաստանի և Չինաստանի) վրա տեղափոխելու միջոցով։

Ռուսաստանի հետ Վաշինգտոնի կոշտ առճակատման փաստը վկայում է այն մասին, որ հենց Մոսկվային է ԱՄՆ–ն ընկալում որպես սեփական ռազմավարական խնդիրների լուծման գլխավոր արգելք։ Հետևաբար, կարելի է սպասել ռուսական սահմանների երկայնքով լարվածության նոր օջախների ստեղծման փորձեր ռուսական ուժերի և ռեսուրսների զսպման կամ ձգձգման նպատակով, որպեսզի ստիպեն Մոսկվային ի վերջո ուժ գործադրել և համաձայնել հաշտության ամերիկյան պայմաններին։

Կովկասը` որպես ռազմական ճգնաժամին ամենամոտ վայր


Այս տեսանկյունից կովկասյան տարածաշրջանը Վաշինգտոնին մի շարք հնարավորություններ է տալիս։ Արհեստական ռազմական ճգնաժամի հայտնվելն այստեղ Ռուսաստանի համար իրանցի և սիրիացի դաշնակիցների հետ կապերի խնդիրներ կառաջացնի։ Բայց դա չէ ամենակարևորը։ Ռուսաստանն անպայման կներգրավվի կովկասյան ճգնաժամի լուծման հարցում, իսկ դա կպահանջի լրացուցիչ ռեսուրսներ, մինչդեռ այժմ Մոսկվայի հիմնական ջանքերն ուղղված են ուկրաինական իրավիճակի լուծմանը։

Բացի այդ, Կովկասը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ճգնաժամերը շաղկապող կամուրջ է մեկ կորագծով, որն ամբողջովին ընդգրկում է Ռուսաստանի հարավ–արևելյան սահմանները և անջատում է այն Եվրոպայից։

Ի վերջո, կովկասյան պետությունների միջև հակասություններն այնքան խորն են և դժվար լուծելի, որ ցանկացած միջնորդ կհայտնվի մի իրավիճակում, որ նրանից դժգոհ կլինեն։

Եվ այսպես, Կովկասը կարող է դառնալ ԱՄՆ–ի ապակայունացնող ջանքերի արտահայտման առաջիկա կետը։ Կովկասյան պետությունների ամենախոցելի օղակը Հայաստանն է։ Այն նախկինում էլ առավելագույն տնտեսական դժվարություններն էր կրել։ Իսկ այժմ գլոբալ ճգնաժամի պայմաններում նվազում են դաշնակիցների` հայկական տնտեսությանն անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունները։ Դա հնարավորություն է տալիս աշխատանք տանել եվրասիական ինտեգրման հարցում երևանյան իշխանությունների վարկաբեկման ուղղությամբ։ Առաջին փորձը կատարվել է «էլեկտրական չկայացած հեղափոխության» ժամանակ այս տարվա հունիսին։ Բայց կազմակերպիչների մտադրությունները կասկածի տակ առնելու հարկ չկա։

Նշենք, որ Երևանի դրության ապակայունացումն ուղեկցվում էր Լեռնային Ղարաբաղի շփման գծում գրանցված սրման հետ։ Այսինքն, Երևանում հաջող իշխանափոխության դեպքում ժողովրդի միաբանության համար անհապաղ պատերազմ կկազմակերպվեր։ Ուկրաինայի հետ ամբողջական նմանություն (Ռուսաստանի` պատերազմին չներկայանալու պատճառով), միայն թե այնտեղ հարկ եղավ սահմանափակվել քաղաքացիական հակամարտությամբ, իսկ այստեղ, հաշվի առնելով հայ հասարակության միաբանությունը և, հետևաբար, քաղաքացիական պատերազմ ծավալելու անհնարինությունը, որոշվել էր օգտագործել հակամարտության սրումը Լեռնային Ղարաբաղում։

Պատերազմը ոչ միայն համախբում է ազգը։ Այն նաև թույլ է տալիս արդարացնել տնտեսության ցանկացած ձախողում։ Եվ ինչպես ցույց են տալիս պրակտիկան և փորձը, ամերիկամետ հեղափոխություններից հետո, որպես կանոն, տնտեսությունը միանգամից անկում է ապրում։

Վերջապես, Կովկասի կոնկրետ պայմաններում ռազմական գործողությունների վերսկսումը Լեռնային Ղարաբաղում, լայնածավալ հայ–ադրբեջանական պատերազմի վերածվելու վտանգով, Ռուսաստանին դնում է չափազանց ոչ շահավետ դրության մեջ, երբ նրա ցանկացած որոշում իր դեմ կտրամադրի և՛ Երևանին, և՛ Բաքվին։ Իսկ այդ իրավիճակում կողմերից որևէ մեկին օժանդակել Մոսկվան չի կարող։


Միջնորդության առաջարկությունները չեն ընդունվի, քանի դեռ իրական ուժով չեն հաստատվել, քանի որ երկու կողմերն էլ նման իրավիճակում իրենց ճիշտ (չսադրած ագրեսիայի ենթարկված) կհամարեն և կձգտեն միանշանակ հաղթանակի և «ագրեսորին» պատժելու։ Պարտադրված փոխզիջումը չի բավարարի կողմերից ոչ մեկին, որոնք, սկզբունքորեն, առանց այդ էլ դժգոհ են Լեռնային Ղարբաղի շուրջ ստեղծված անորոշ իրավիճակից (միջազգային իրավական տեսանկյունից), իսկ այստեղ մարող ածխակտորների վրա էլ պատերազմի բենզին կլցնեն։

Ընդհանուր առմամբ, իրավիճակն այնպիսին է, որ առաջիկա ամիսներին կարելի է սպասել ԱՄՆ–ի կողմից հովանավորված ներքաղաքական սադրանքներ Հայաստանում (արտահայտված` Արցախում ռազմական սարդանքներով)։

Սկզբունքորեն Ադրբեջանն ապակայունացնելու փորձերը նույնպես հնարավոր են, բայց Իլհամ Ալիևի կառավարությունը ոչ միայն դրսևորել է Բաքվում տեղական մայդան կազմակերպելու ցանկացած ոտնձգություն ճնշելու պատրաստակամություն, այլև ունի ֆինանսատնտեսական կայունության զգալի պաշար։ Այդ պատճառով ամերիկյան ջանքերի խտացման հավանականությունը Երևանում ավելի մեծ է։

Ռոստիսլավ Իշչենկո, Համակարգային վերլուծության և կանխատեսման կենտրոնի նախագահ

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Լրահոս
0