00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լյուբով Կազարնովսկայա. Հայաստանում ապրում էի այնպես, ինչպես դրախտում

© Sputnik / Асатур ЕсаянцЛюбовь Казарновская в Ереване
Любовь Казарновская в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն մշակույթը, որի հետ առնչվեցի այստեղ, առանձնահատուկ էր ինձ համար։ Հայաստանում ինտելիգենտության լիցքեր եմ ստացել, ասել է օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան։

Լյուբով Կազարնովսկայան «Sputnik-Արմենիա» պորտալին պատմել է, թե ինչու է նրան այսքան հոգեհարազատ մեր երկիրը, խոսել է իր նախագծերի և ստեղծագործական ծրագրերի մասին

– Դուք բազմաթիվ անգամ խոստովանել եք, որ Հայաստանը ձեզ համար հարազատ երկիր է։ Ո՞ր տարիներին եք ապրել Հայաստանում։

– Ես ապրել եմ Երևանում չորս տարի` 1974–ից 1978 թվականներին։ Այնպես որ, Երևանն ինձ համար հարազատ քաղաք է։

– Որո՞նք են այն ամենավառ հիշողությունները, որոնք կապված են մեր երկրի հետ։

– Մեր տան դուռը Երևանում բաց էր բոլորի համար։ Մենք ընտանիքով ապրում էինք Աբովյանի 32 հասցեում։ Մինչ օրս հիշում եմ, թե ինչպես էր մեր հարևանուհի Արուս Հակոբովնան մեզ սովորեցնում հայկական կերակրատեսակներ պատրաստել և բանջարեղեն պահածոյացնել։ Ինձ համար այդ տարիները դրախտի էին նման։ Բնականաբար, այն մշակույթը, որին բախվեցի այստեղ, ինձ համար առանձնահատուկ պատմություն է։ Ես Հայաստանում ինտելիգենտության լիցք եմ ստացել։

– Հիմա՞ էլ եք հայկական կերակրատեսակներ պատրաստում։

– Մենք պաշտում ենք հայկական խոհանոցը։ Որդիս կարողանում է ձվածեղ պատրաստել հայկական ձևով, սմբուկ, խաչապուրի։ Շատ բան է մնացել այդ կյանքից։

– Ինչպե՞ս է ձեզ հաջողվում այսպիսի հիանալի տեսք պահպանել։

– Իմ կարգուկանոնը պահպանողը իմ ամուսինն է, նա կարողանում է ժամանակին «փակել բերանս»։ Բացի այդ, շատ կարևոր է, որ երբ նայում ես ինքդ քեզ դերերում, ապա ինքդ քեզ պետք է դուր գաս։ Երբ տասնհինգ տարեկան Սալոմեի պարտիան գեր կին է կատարում, ուզում եմ շրջվելու և լսել նրան` առանց նայելու։ Իսկ դա արդեն թատրոն չէ։

– Դուք ասել եք, որ քաջածանոթ եք Հայաստանի մշակույթին։ Հայկական հարուստ ժառանգությունից հատկապես ի՞նչն է Ձեզ վրա մեծ ազդեցություն գործել։

– Ես հյուրախաղերի ժամանակ հայ Բախի` հանճարեղ Կոմիտասի բազմաթիվ ստեղծագործություններ եմ կատարում, երգում նաև Նարեկացու շարականները…  Հիանալի երաժշտություն է, կարծես գրված լինի ոչ թե միջնադարում, այլ 20–րդ դարում։ Ինձ շատ էր գրավում նաև հայկական գեղանկարչությունը, Սարյան եմ սիրում։ Նաև շատ բան եմ կարդացել Հայաստանի պատմությունից, սրբազան տեքստեր եմ կարդացել։

– Ինչի՞ վրա եք աշխատում այժմ։ Ի՞նչ նորություններ են սպասվում երկրպագուներին։

– Նախագծերը շատ են։ Բացի հյուրախաղերից, ես զբաղվում եմ սեփական Ակադեմիայի հսկայական նախագծով։ Նախագիծը կոչվում է «Ձայն և ջութակ» միջազգային ակադեմիա», որին մասնակցում են երիտասարդ ջութակահարներն ու երգիչները։ Ելույթներն անցկացվում են աշխարհի տարբեր երկրներում։ Նախագիծը մեծ հաջողություն ունի, որովհետև երիտասարդ երաժիշտները միասին պարապելու և միմյանցից սովորելու հնարավորություն ունեն։

Բացի այդ, շատ ժամանակ եմ նվիրում հեռուստատեսային և ռադիոնախագծերին։ Այնտեղ հեղինակային ծրագրեր ունեմ, օրինակ` ռադիոյի «Վոկալիսիմո» նախագիծը։ «Վոկալիսիմոյում» պատմում եմ դասական երաժշտության հետ կապված մեծ մարդկանց ճակատագրերի մասին։ Իսկ օրն ունի 24 ժամ, բայց ինձ պետք է առնվազն 26–ը։

Բացի այդ, որդիս ջութակահար է, հույս ունեմ, դուք կլսեք նրան երևանյան համերգին։ Ես մայր եմ և կին, և կարծում եմ, որ կնոջ համար դա շատ կարևոր է։

Ինձ նաև ընտրել են Ժամանակակից արվեստի ինստիտուտի գեղարվեստական վոկալի ամբիոնի ղեկավար։

– Դուք ասել եք, որ կնպաստեք Երևանում օպերային արվեստի զարգացմանը։ Մի փոքր պատմեք այդ նախագծի մասին։

– Նախագծի վրա աշխատում է աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանը։ Բարեգործական համերգը, որը կկայանա Երևանում սեպտեմբերի 4–ին, հանգանակության առաջին քայլը կլինի։ Գրիգորյանը հույս ունի ավարտել շինարարությունը և գեղարվեստական մասի ձևավորումը մինչև հաջորդ սեզոնի վերջ։ Բայց արդեն այս սեզոնում Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում միջազգային լուրջ նախագծեր ենք իրականացնելու հայ երիտասարդության մասնակցությամբ։ Կարծում եմ, որ հենց այդ ինտերնացիոնալիզմը միանգամից կգրավի լսարանին։ Եվ պատրաստվում եմ դասախոսել երևանյան ակադեմիայում, վարպետության դասեր տալ։

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի օպերային ներուժը։

– Ձայները հզոր են, Հայաստանում և Արցախում տաղանդավոր երիտասարդների թիվը մեծ է։

– Այդ դեպքում ինչու՞ է Հայաստանի օպերային արվեստը հետընթաց ապրում։

– Դա գլոբալ միտում է ամբողջ աշխարհում։ Իսկ գիտեք` ինչու՞։ Որովհետև այլևս չկա գլխավոր դպրոցը։ Իտալացի մանկավարժները, ովքեր այն պահել են, արդեն մահացել են կամ արտագաղթել։ Այսինքն, խնդիրը դպրոցի կորուստն է։ Մենք պատրաստվում ենք միավորել ռուսական և հայկական օպերային դպրոցների ներուժը, որ մասնիկ առ մասնիկ վերականգնենք իտալական դպրոցի կորսված ավանդույթները։

Լրահոս
0