ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Ասոշիեյթեդ Պրեսը Հետախուզությունների դաշնային բյուրոյի դեմ դատական բողոք է ներկայացրել լրատվական գործակալության անունից կեղծ լուր տարածելու համար։
Գործակալության տվյալով` ՀԴԲ–ն 2014 թվականին ԱՊ–ի անունից կեղծ հաղորդագրության հղում է ուղարկել 15–ամյա տղայի, որին կասկածել են Վաշինգտոն նահանգի դպրոցներից մեկը պայթեցնելու սպառնալիքների մեջ։ Կեղծ հղում ուղարկելու միջոցով քննիչները կարողացել են լրտեսական ծրագրով «վարակել» կասկածյալի համակարգիչը։
«ՀԴԲ–ն անօրինաբար յուրացրել է Ասոշիեյթեդ Պրեսի` վստահություն վայելող անունը, ինչպես նաև ստեղծել է մի իրավիճակ, երբ այդ վստահությունը կարող էր զգալիորեն խաթարվել»,– գործակալությունը մեջբերում է իր իրավաբանական խորհրդատու Կարեն Կայզերի նամակը (Karen Kaiser), որը 2014 թվականին ուղարկվել էր այն ժամանակ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրած Էրիկ Հոլդերին։
Իրավաբանի կարծիքով, թեև կեղծ լուրը նախատեսված է եղել մեկ կասկածյալի համար, այնուհանդերձ այն հեշտությամբ կարող էր դառնալ լայն հանրության սեփականությունը, եթե տարածվեր սոցիալական ցանցերում։
Գործակալությունը ՀԴԲ–ից պահանջել է տեղեկություն տրամադրել լուրը ստեղծելու մասին և հաշվետվություն ներկայացնել, թե քանի անգամ է գերատեսչությունը նմանատիպ հնարքներ օգտագործել` սկսած 2000 թվականից։ Քանի որ լրագրողների պահանջը ժամանակին չի կատարվել, այդ պատճառով նրանք դիմել են դատարան, նշում է գործակալությունը։
Ասոշիեյթեդ Պրեսը դատի է տվել Հետախուզությունների դաշնային բյուրոյին գործակալության անունից կեղծ լուր ուղարկելու համար
© Sputnik / Максим Богодвид
/ Բաժանորդագրվել
ՀԴԲ–ն կեղծ լրատվական գործակալության անունից լուր է ուղարկել կասկածյալներից մեկին, որպեսզի վարակի նրա համակարգիչը և պարզի նրա գտնվելու վայրն ու էլեկտրոնային հասցեն