ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի– Sputnik. ՄԱԿ–ի կանխատեսումների համաձայն, Հայաստանի բնակչությունը մինչև 2100 թվականը կկրճատվի և կկազմի 1,7-1,8 մլն։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը։
«Ներկա պահին Հայաստանի բնակչությունը դե յուրե կազմում է շուրջ 3 մլն մարդ, բայց դե ֆակտո` 2,6-2,8 մլն։ ՄԱԿ–ի կանխատեսումը հիմնվում է մարդահամարի տվյալների վրա, որն անցկացվել է աշխարհում 2010թ.–ին»,– ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց Հայրապետյանը։
Նրա խոսքով` մինչև 2100թ. աշխարհի բնակչությունը կհասնի 11,2 միլիարդ մարդու 7,3 մլրդ փոխարեն, բնակչության առավել մեծ աճը կապահովի Աֆրիկան։ Կանխատեսվում է, որ Ադրբեջանի բնակչությունը 2100թ.–ին կկազմի 9,5 մլն մարդ։
«Հիմնական պատճառները, որոնք կհանգեցնեն բնակչության կրճատման, ծնելիության նվազումն է, միգրացիան, ազգի ծերացումը։ Սպառնալից է աշխատունակ բնակչության հարաբերակցությունը կենսաթոշակառուների նկատմամբ, որը 2100թ.–ին կհասնի 2,4–ի (5,4 2015թ.–ին)»,– ասաց Հայրապետյանը։
Ինչ վերաբերում է միգրացիային, ապա նրա գնահատականներով` Հայաստանում միգրացիայի բացասական սալդոն 2015թ.–ին կազմում է 25 հազար մարդ, իսկ մինչև 2100թ. կանխատեսվում է 12 հազար մարդ։
«Դրանք ընդամենը կանխատեսումներ են, և մեզանից է կախված` կիրականան դրանք արդյոք, թե ոչ։ Քաղաքական կամքի առկայության, ինչպես նաև առաջնահերթ պատճառների որոշման դեպքում, որոնք հանգեցնում են Հայաստանի բնակչության կրճատմանը, մենք կարող ենք թեկուզ մասամբ մեղմացնել խնդիրը»,– ասաց Հայրապետյանը։
Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը հաղորդեց, որ նրա գնահատականներով` տարեկան Հայաստանը լքում է շուրջ 30 հազար մարդ։
«Ընդհանուր առմամբ ողջ աշխարհում նկատվում է բնակչության աճի տեմպերի դանդաղեցում ծնելիության կրճատման հաշվին։ Վերջին ցուցանիշը կրճատվում է բարեկեցության բարձր մակարդակի բնակչության ձգտման և կրթական ցենզի բարձրացման հաշվին»,– ասաց Եգանյանը։
Նրա խոսքով` ներկա պահին Հայաստանում ծնելիության գործակիցը կազմում է 1,6-1,7, բայց Հայաստանի համար առավել լուրջ խնդիրն այսօր միգրացիան է։
ՄԱԿ. Մինչև 2100 թվականը Հայաստանի բնակչությունը կկրճատվի և կհասնի 1,7-1,8 միլիոնի
© Sputnik / Асатур ЕсаянцЕреван никому не даст засохнуть: феномен уличных фонтанчиков
© Sputnik / Асатур Есаянц
Բաժանորդագրվել
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի խոսքով` հիմնական պատճառները, որոնք հանգեցնում են Հայաստանի բնակչության կրճատմանը, ծնելիության նվազումն է, միգրացիան, ազգի ծերացումը