ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի– Sputnik. Լիբիայի ափերի մոտ նավ է խորտակվել, որում անօրինական միգրանտներ են եղել։ Խորտակվելու հետևանքով մահացած 100 մարդու մարմինները տեղափոխվել են լիբիական Զուարա քաղաքի հիվանդանոց։ 400 միգրանտներով նավը ճանապարհը սկսել էր հենց այս քաղաքից, հաղորդում է BBC հեռուստառադիոընկերությունը։
Ավելի վաղ նշվել էր, որ 30 մարդ է մահացել։
Նավաբեկության զոհ են դարձել Սիրիայի, Բանգլադեշի և ենթահասարակածային Աֆրիկայի մի քանի երկրների քաղաքացիներ։
Ռոյթերս գործակալությունը հաղորդել է, որ լիբիական առափնյա ծառայությունը կարողացել է 200 հոգու փրկել։ Փրկարարական գործողությունը շարունակվում է։
Ինչպես նշում է BBC–ն, հինգշաբթի առավոտյան Լիբիայի ափերի մոտ խորտակվել է ևս մեկ նավ, որի վրա գտնվել է 50 միգրանտ։
Եվրամիության «Տրիտոն» փրկարարական գործողության ղեկավարության հրապարակած տվյալների համաձայն, 2015թ.–ի հունվարից հուլիս ամիսներին ԵՄ տարածք են ժամանել 340 հազար միգրանտներ։ Անցած տարվա նույն շրջանում փախստականների թիվը կազմել է 123,5 հազար, իսկ ողջ 2014թ.–ի ընթացքում` 280 հազար։ Հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների թիվը գերազանցել է 100 հազարը և կազմել 107,5 հազար մարդ։ Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներից փախստականների ամենամեծ հոսք գրանցվել է Իտալիայում և Հունաստանում։
ԶԼՄ. Լիբիայի ափերի մոտ նավաբեկության հետևանքով շուրջ 100 մարդ է մահացել
© Sputnik / Пресс-служба ЮРЦ МЧС РФ / Անցնել մեդիապահոցРабота спасателей МЧС России в районе кораблекрушения в Керченском проливе
© Sputnik / Пресс-служба ЮРЦ МЧС РФ
/ Բաժանորդագրվել
Նավաբեկության զոհ են դարձել Սիրիայի, Բանգլադեշի և ենթահասարակածային Աֆրիկայի մի քանի երկրների քաղաքացիներ։ Վերջին տվյալներով` հաջողվել է փրկել շուրջ 200 հոգու