ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի– Sputnik. ԱՄՆ–ի Սենտ Լուիսում անցկացվող Սինքֆիլդի գավաթի հինգերորդ տուրից հետո հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը և նորվեգացի Մագնուս Կառլսենը կիսում են 1-2–րդ տեղերը, հաղորդում է chesspro.ru–ն։
Նախօրեին ոչ–ոքի են ավարտվել հինգ խաղերից երեքը. Արոնյան–Ալեքսանդր Գրիչշուկ (Ռուսաստան), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) –Անիշ Գիրի (Նիդեռլանդներ), Վիշի Անանդ (Հնդկաստան)– Մաքսիմ Վաշյե–Լագրավ (Ֆրանսիա)։
Կառլսենը հաղթել է ամերիկացի Ուեսլի Սոյին, իսկ բուլղարացի Վեսելին Տոպալովը զիջել է ամերիկացի Ֆաբիո Կարուանային։
Հինգ տուրից հետո 3,5–ական միավորով առաջատար են Արոնյանը և Կառլսենը, 3-4–րդ տեղերը զբաղեցնում են Գիրին և Տոպալովը, 2,5–ական միավոր ունեն Նակամուրան և Վաշյե–Լագրավը, երկու միավորով նրանց հետևում են Գրիշչուկը և Կարուանան, մրցաշարային աղյուսակը եզրափակում են Անանդը և Սոն` 1,5–ական միավորով։
Վեցերորդ տուրի զույգերն են` Արոնյան–Կառլսեն, Վաշյե–Լագրավ– Տոպալով, Գիրի–Անանդ, Սո–Նակամուրա, Գրիշչուկ–Կարուանա։
Սինքֆիլդի գավաթը (Sinquefield Cup) Grand Chess Tour–ի մաս է և ընթանում է շրջանաձև համակարգով օգոստոսի 23–ից սեպտեմբերի 3–ը։ Ժամանակի հսկողությունն առաջին 40 քայլերի ժամանակ 120 րոպե է, այնուհետև մինչև պարտիայի ավարտը 60 րոպե` յուրաքանչյուր քայլում 30 վայրկյան ավելացնելով։
Սինքֆիլդի գավաթի համար մղվող պայքարում Արոնյանը Կառլսենի հետ կիսում է 1-2–րդ տեղերը
© Photo : ARKA news agencyЛевон Аронян
© Photo : ARKA news agency
Բաժանորդագրվել
Նախօրեին Լևոն Արոնյանը ոչ–ոքի է խաղացել ռուս Ալեքսանդր Գրիշչուկի հետ և Մագնուս Կառլսենի հետ կիսել առաջատարների դիրքերը
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի– Sputnik. ԱՄՆ–ի Սենտ Լուիսում անցկացվող Սինքֆիլդի գավաթի հինգերորդ տուրից հետո հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը և նորվեգացի Մագնուս Կառլսենը կիսում են 1-2–րդ տեղերը, հաղորդում է chesspro.ru–ն։