ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի– Sputnik. Եվրոպայի լիգայի փլեյ–օֆֆ փուլում Դորտմունդի «Բորուսիայի» և նորվեգական «Օդդի» հանդիպումն ավարտվել է գերմանական ակումբի հաղթանակով։ Հաղթանակի գործում մեծ դեր է ունեցել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Բորուսիա»– «Օդդ» խաղն ավարտվել է 7։2 հաշվով (երկու խաղերի ընդհանուր հաշիվը 11։5 է)։
Հայ կիսապաշտպանն առաջինն է գրավել հակառակորդի դարպասը և կատարել ևս երկու գոլային փոխանցում։
Գերմանական թիմի կազմում երեք գոլի հեղինակ է դարձել Ռոյսը (27, 32, 57)։ Կրկնագոլի հեղինակ է դարձել Կագավան (40, 90), հակառակորդի դարպասը գրավել է նաև Գյունդոգանը (51)։
Նորվեգացիները պատասխանել են Հալվորսենի (19) և Բերգի (64) գոլերով։