ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի– Sputnik. Օգոստոսի 28-29-ին շրջանների մեծ մասում, 30-31-ին, սեպտեմբերի 1-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, հաղորդում է Հայպետհիդրոմետ ծառայությունը:
Քամին կլինի արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-ին կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում օգոստոսի 28-29-ին առավելապես երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-ի գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում ուրբաթ և շաբաթ օրերին օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև 24-26 աստիճան, իսկ վերջին երեք օրերին կտանաքա մինչև 30 աստիճան։
Այժմ Երևանում փոփոխական ամպամածություն է, ջերմաստիճանը կազմում է 23 աստիճան տաքություն։
Օդերևութաբաններ. Հանգստյան օրերին Երևանում անձրև և ամպրոպ է սպասվում
© Sputnik / Кирилл Каллиников
/ Բաժանորդագրվել
Առաջիկա չորս օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով