ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի– Sputnik. ՈՒԵՖԱ–ն ամփոփել է 2014/2015թթ. խաղաշրջանը և հրապարակել Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի անունը`Լիոնել Մեսսի։
Ինչպես նախորդ տարիներին, հաղթողին որոշել է ժյուրին, որը կազմված է ՈՒԵՖԱ–ի բոլոր ազգային ասոցիացիաները ներկայացնող լրագրողներից։ Պարգևատրման արարողությունն անցկացվել է Մոնակոյում։
Անցած խաղաշրջանում արգենտինացին «Բարսելոնայում» բոլոր մրցաշարերում անցկացրել է 57 խաղ, դարձել 58 գոլի հեղինակ և կատարել 31 գոլային փոխանցում։ Արդյունքում «Բարսելոնան» տարել է երկրի գավաթը, հաղթել առաջնությունում և Չեմպիոնների լիգայում։
Մեսսին այդ պատվավոր մրցանակը ստացել էր նաև 2011թ.–ին։
ՈՒԵՖԱ–ն որոշել է, որ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը Մեսսին է
© UEFA Twitter Official pageЛео Месси признан лучшим футболистом Европы 2015 года
© UEFA Twitter Official page
Բաժանորդագրվել
Իսպանական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին այս պատվավոր մրցանակին էր արժանացել նաև 2011 թվականին