ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի- Sputnik. ԱՄՆ–ի Ալաբամա նահանգի կրոնական դպրոցի 33–ամյա ուսուցչուհի Քրիստինա Բազբիին ձերբակալել են անչափահաս աշակերտի հետ սեռական կապ ունենալու մեղադրանքով, հաղորդում է Daily Mail–ը։
Ինչպես հայտնում է gazeta.ru–ն, այդ մասին հայտնի է դարձել, երբ դպրոցականի մայրը տղայի հեռախոսում ինտիմ բնույթի հաղորդագրություններ է գտել։
Ոստիկանությունից հայտնել են, որ դեռահասը չի եղել Բազբիի աշակերտը, քանի որ նա դասավանդել է միայն չորրորդ դասարաններում, իսկ նրանց միջև սեռական հարաբերությունները տեղի են ունեցել ուսուցչուհու տանը։
Ավելի վաղ ԱՄՆ–ի Յուտա նահանգում անգլերեն դասավանդող 36–ամյա ուսուցչուհի Բրիանա Ալտիսը դատապարտվել էր 30 տարվա ազատազրկման` աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար։
Դպրոցի ուսուցչուհուն ձերբակալել են աշակերտի հետ սեռական հարաբերություն ունենալու համար
20:18 27.08.2015 (Թարմացված է: 23:09 27.08.2015)
© Sputnik / Сергей Венявский
/ Բաժանորդագրվել
Ոստիկանությունից հայտնել են, որ դեռահասն ու ուսուցչուհին սեքսով են զբաղվել ուսուցչուհու տանը