ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ–ի` «կիսատ արտոնագիր» տրամադրած իշխանությունների որոշումն անընդունելի է, ասել է ԴԽ խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։
«ԱՄՆ–ի իշխանությունների որոշումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է և մեզ համար անընդունելի է։ Այդպիսի արտոնագրային պայմաններ ես ընդունել չեմ կարող, այդ պատճառով ռուսական պատվիրակության մասնակցությունը Խոսնակների համաշխարհային համաժողովին հնարավոր չէ»,– ասվում է Մատվիենկոյի մեկնաբանության մեջ, որը տարածել է ԴԽ մամուլի ծառայությունը։
Չորեքշաբթի երեկոյան հայտնի է դարձել, որ կիսատ վիզայի պատճառով Մատվիենկոյի ծրագրվող այցն ԱՄՆ անհնար է։ ՌԴ ԱԳՆ հաղորդմամբ` երկար քաշքշուկներից հետո տրամադրած արտոնագիրը պարունակում է մի շարք անընդունելի սահմանափակումներ Մատվիենկոյի` ԱՄՆ–ում գտնվելու վերաբերյալ։ Մասնավորապես, արտոնագրով չի թույլատրվում մասնակցել Միջխորհրդարանական միության գծով այլ հանդիպումների կամ միջոցառումների։
Մատվիենկո. ԱՄՆ իշխանությունների արտոնագրային որոշումն անընդունելի է
© Sputnik / Владимир Федоренко
/ Բաժանորդագրվել
Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահը նշել է, որ Նահանգներում մնալու հարցով մի շարք «անընդունելի» սահմանափակումներ պարունակող արտոնագիր տված իշխանությունների որոշումն անընդունելի է։