ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կինը հինգշաբթի առավոտյան վեցերորդ երեխան է ունեցել։ Տղայի անունը դրել են Գևորգ։
Մարգարյան ամուսինները մինչ այժմ դատիարակում էին չորս որդի և մեկ դուստր։
37-ամյա Տարոն Մարգարյանը նախկին վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի որդին է։
Մինչ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելը, Տարոն Մարգարյանը որոշ ժամանակ զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը, իսկ դրանից առաջ Ավան համայնքի թաղապետն էր։ Մարգարյանի ղեկավարման տարիներին Ավան համայնքը երկու անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն համայնք։
Մարգարյանն արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ կարգի և «Անանիա Շիրակացի» մեդալների։
Երևանի քաղաքապետը վեցերորդ երեխան է ունեցել
© Photo : official site of Yerevan municipalityТарон Маркарян, мэр Еревана
© Photo : official site of Yerevan municipality
Բաժանորդագրվել
Քաղաքապետի նորածին երեխայի անունը դրել են Գևորգ