ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Մոսկվայի հայկական թատրոնի «Une Demande De Mariage» կամ «Առաջարկ+» ներկայացումը լավագույնն է ճանաչվել «Ռուսական դասական թատրոն» անվանակարգում Ավինյոնի (Ֆրանսիա) 50-րդ հոբելյանական Off փառատոնին, հայտնում է Ռուսաստանի հայերի միության պաշտոնական կայքը։
Ըստ հաղորդման` թատրոնի գեղարվեստական տնօրեն Սլավա Ստեփանյանի բեմադրած ներկայացման հիմքում Չեխովի, Պուշկինի և Ֆիլատովի ստեղծագործություններն են:
Նշվում է նաև, որ Մոսկվայի հայկական թատրոնը երկրորդ անգամ է մասնակցում է Ավինյոնի (Ֆրանսիա) 50-րդ հոբելյանական Off փառատոնին
Թատրոնի անձնակազմը Association Lyrique Artistique International de Vedene France-ի կողմից հավաստագրեր է ստացել նաև լավագույն ռեժիսուրայի, գեղարվեստական ստեղծագործության ադապտացիայի, լավագույն տղամարդու, կնոջ գլխավոր դերի համար:
«Պետք է նշել, որ դեռևս 2013 թվականին Ավինյոնում հաջող ելույթից հետո մեր թատրոնին ուշադրություն դարձրին ֆրանսիացի պրոդյուսերները և զբաղվեցին դրա առաջխաղացմամբ եվրոպական շուկայում», — նշել է Սլավա Ստեփանյանը` հավելելով, որ ֆրանսիացի պրոդյուսերների շնորհիվ իրենք մի շարք երկրներում են ելույթ ունեցել, իսկ Փարիզում և Էքս-Ան-Պրովանսում հյուրախաղեր կունենան 2016-ի գարնանը:
Բացի այդ, առաջարկվել է հյուրախաղերով հանդես գալ Բուենոս Այրեսում:
Իր 13-րդ թատերաշրջանը թատրոնը կսկսի սեպտեմբերի 18-ին Մոսկվայում:
Հայկական ներկայացումը լավագույնն է ճանաչվել Ավինյոնի Off փառատոնի անվանակարգում
11:31 27.08.2015 (Թարմացված է: 11:50 27.08.2015)
© UcalgaryblogsТеатр
Բաժանորդագրվել
Թատրոնը երկրորդ անգամ է մասնակցում Ավինյոնի (Ֆրանսիա) 50-րդ հոբելյանական Off փառատոնին