00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ բուհերի ուսանողները ուսման վարձի փոխհատուցման հնարավորություն կունենան

© АРКАстудент вуз сессия абитуриент
студент вуз сессия абитуриент - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ այս տարի ևս ՀՀ կառավարությունը սահմանամերձ համայնքներում կիրականացնի նպատակային քաղաքականություն:

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հինգշաբթի տեղի է ունեցած ՀՀ բուհերի ռեկտորների խորհրդակցության ժամանակ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հանդիպման հիմնական առանցքը բուհերում գալիք ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների քննարկումն է` ելնելով պետական գերակայության քաղաքականությունից: Այս մասին հայտնում է կրթության նախարարության մամուլի ծառայությունը։

Արմեն Աշոտյանն անդրադարձել է այս տարվա նորամուծությանը՝ անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի 10 տոկոսի չափով վճարովի ուսուցման համակարգ ընդունված ուսանողների փոխհատուցմանը բուհի միջոցների հաշվին՝ ըստ նախարարության հաստատած մասնագիտությունների և տեղերի քանակի:

«Հատկացված տեղերը պետք է նախատեսել մինչ ուսումնառության ավարտ՝ ըստ ռոտացիոն սկզբունքի»,-նշել է Արմեն Աշոտյանը:

«ՀՀ կառավարությունը հաջորդ տարի 2500 ուսանողի համար նախատեսել է բյուջետային միջոցներ, որպեսզի անապահով ընտանիքների համակարգում ընդգրկված և ՄՕԳ-ի համապատասխան նիշ ունեցող ընտանիքների ուսանողները ստանան 50-100 տոկոս զեղչ՝ որպես պետության կողմից փոխհատուցում»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով օրակարգի մյուս՝ օրենքից բխող ուսման վարձավճարների զեղչերի ամբողջական իրականացման խնդրին:

«Ներկայումս նախարարությունը հետազոտություն է իրականացնում՝ պարզելու, թե  ինչպես է այս նոր համակարգը աշխատում բուհերում և ինչպես է պահպանվում 7 տոկոս զեղչային ֆոնդի շեմը: Պատահական չէ, որ մեր հանդիպման օրակարգի առաջին հինգ հարցերը սոցիալական բնույթի են, քանի որ արվում է հնարավորը՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին ուղղված պետական քաղաքականությունն ավելի նպատակային դարձնելու, կրթության իրավունքի իրականացման նպատակով նրանց համար բոլոր նախադրյալները ստեղծելու համար: Կառավարությունը կփորձի անել հնարավորը՝ ամենավերջին լավ սովորող ուսանողին օգնելու համար»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով սահմանապահ համայնքների ուսանողների ուսման վարձի զեղչի  և վերջիններիս անհատական մուծման գրաֆիկի հնարավորության հարցին:

Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ այս տարի ևս ՀՀ կառավարությունը սահմանամերձ համայնքներում կիրականացնի նպատակային քաղաքականություն:

Մասնավորապես, նախորդ տարի սահմանված 14 սահմանամերձ համայնքների թիվը կընդլայնվի՝ հասնալով 31-ի: Բացի այդ, առաջին կուրսում վերոնշյալ սահմանամերձ համայնքների ուսանողների համար ուսման վարձավճարի զեղչը կկազմի 10 տոկոս, մնացած կուրսերում՝ 20 տոկոս, եթե ուսանողը հաղթահարում է ՄՕԳ-ի շեմը:

Նախարարն անդրադարձել է նաև բուհերում ներքին աուդիտի իրականացմանը՝ ռեկտորներին հանձնարարելով բուհերի ներքին կանոնակարգման իրավական ակտերը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությանը:

Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև հաջորդ տարվա բուհական ընդունելության կազմակերպմանը՝ ըստ նոր մասնագիտությունների ցանկի և կրթական ծրագրերի, ինչպես նաև հորդորել է, որպես ռեկտորների խորհրդի անդամներ և ՀՀ բուհերի ղեկավարներ, կարծիք ներկայացնել «Կրթության զարգացման պետական  ծրագրի 2016-25թթ.» նախագծի վերաբերյալ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև ԵԲԿՏ 2020 հիմնական սկզբունքների ներդրման միջոցառումների ցանկի մշակման և հաստատման հարցը՝ հիմք ընդունելով ՀՀ նախագահի և Կառավարության հաստատած ՀՀ-ԵՄ ընդլայնման ծրագիրը:

Հանդիպման ավարտին անդրադարձ է եղել նաև բուհերում ուսանողների կրթական իրավունքների և պարտականությունների վերաբերյալ տեղեկատվության բարձրացման, ուսանողների հետ համապատասխան մանկավարժական աշխատանք իրականացնելու և պատշաճ շփում ապահովելու հարցին: Այդ համատեքստում նախարարը ռեկտորներին առաջարկել է ամենօրյա հանդիպումներին զուգահեռ ամիսը մեկ անգամ ուսանողների համար սահմանել ռեկտորի ընդունելության օր:

Լրահոս
0