ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Անձրև և ամպրոպ է սպասվում օգոստոսի 27-29-ին Հայաստանի շրջանների մեծ մասում, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Իսկ օգոստոսի 30-31-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, հայտնում է ՏԿԱԻՆ օդերևութաբանության և մոնիտորինգի ծառայությունը։
Քամին այդ օրերին կլինի արևմտյան` 2-5 մ/վրկ արագության, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով, և այդ օրերին տեղումներ չեն արձանագրվի:
Այսօր Երևանում կանխատեսվում է 25-27 աստիճան տաքություն։
Անձրև և ամպրոպ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում
10:41 27.08.2015 (Թարմացված է: 10:52 27.08.2015)
© Andrew BehesnilianМонастырь Хор Вирап
Բաժանորդագրվել
Օդի ջերմաստիճանն օգոստոսի վերջին օրերին կբարձրանա 2-3 աստիճանով