ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. 2015 թվականի սեպտեմբերի 1–ին Երևանի պետական դպրոցներ կգնան 11 հազար 234 առաջին դասարանցիներ, ասաց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։
«Սրանք նախորդ երկուշաբթի օրվա տվյալներն են, բայց անհրաժեշտ է նշել, որ ընդունելությունը կշարունակվի նաև սեպտեմբերի 1–ից հետո։ Նախորդ տարի սեպտեմբերի 5–ի դրությամբ Հայաստանում առաջին դասարանցիների թիվը կազմում էր 11 562, այնպես որ մտահոգվելու կարիք չկա»,– չորեքշաբթի ասաց Սողոմոնյանը։
Նա հիշեցրեց, որ քաղաքապետարանում գործում է 1-08 «թեժ գիծը», որին կարելի է զանգահարել կրթության հետ կապված ցանկացած խնդրով։
«Հաճելի է նշել, որ նախորդ տարվա համեմատ բողոքների թիվը զգալիորեն կրճատվել է»,– ասաց Սողոմոնյանը։
Նա հայտնեց, որ քաղաքապետարանը շարունակում է վերահսկել դպրոցներում և նախադպրոցական մանկական հաստատություններում սննդի կազմակերպման ոլորտը։ Նա հավաստիացրել է ծնողներին, որ կարող են «բացարձակ հանգիստ լինել»։
Երևանում գործում է ավելի քան 350 դպրոց, տեխնիկում և քոլեջ։
Երևանում սեպտեմբերի 1–ին ավելի քան 11 հազար երեխա առաջին անգամ դպրոց կգնա
© Sputnik / Михаил Мокрушин
/ Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով` 2015-2016 ուսումնական տարում մայրաքաղաքի առաջին դասարանցիների թիվը փոքր–ինչ նվազել է, սակայն ընդունելությունը դեռևս չի ավարտվել