00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արամ Սաֆարյան. հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը խոհեմ է և կարողանում է ճիշտ կողմնորոշվել

© ТravelnewsЕреван, Армения
Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արամ Սաֆարյանը նշել է, որ միջուկային զենքը թույլ չի տա, որ ամեն մի փոքր հակամարտությունը վերածվի գլոբալ հակամարտության

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը կապված են ռազմաքաղաքական երկկողմ պարտավորություններով և գործակցում են ՀԱՊԿ-ի շրջանակում: Հայաստանը գտնվում է Ռուսաստանի միջուկային հովանու ներքո,  «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, քաղաքագետ Արամ Սաֆարյանը, ավելացնելով, որ Հայաստանի  անվտանգությունն ապահովված է նաև այն պատճառով, որ այդ հրթիռներն ուղղված են երկրի մեր հակառակորդների դեմ: Քաղաքագետն ընդգծում է, որ դա չի նշանակում, որ միջուկային զենքը պաշտպանում է Հայաստանն Ադրբեջանի հետ հակամարտությունից: «Արցախյան հակամարտությունը՝ հայ ժողովրդի, հայկական բանակի, հայկական հավաքականության գերխնդիրն է»,- ասել է նա:

Սաֆարյանի խոսքով, Արևմուտքի և Ռուսաստանի միջև կա քաղաքակրթական բախում, բայց կա նաև զսպող ուժ՝ միջուկային զենքը, որի մասին վերջին քսան տարում ավելի քիչ էին խոսում, բայց որի սպառնալիքը կա օբյեկտիվորեն: Ըստ բանախոսի, միջուկային զենքն է, որը թույլ չի տա ամեն մի փոքր հակամարտությունից ծնվի գլոբալ հակամարտություն»,- նկատել է նա:

Արևմտյան վերլուծական կենտրոնների կանխատեսումների համաձայն՝ Ռուսաստանի և Արեւմուտքի սահմանների ամբողջ երկայնքով կարող են լինել հակամարտություններ, քաոս և անկարգություններ, քանի որ դրանք բուֆերային գոտի են ռուսական և արևմտյան քաղաքակրթությունների միջև: «Սա իրականության է, այս կանխատեսումները եղել են և առաջին անգամ չէ: Ցավն այն է, որ գուժում են նոր հակամարտություններ և նոր սրացումներ, որովհետև, եթե դա լոկ զգուշացում է, ապա ուրիշ բան, բայց եթե գուժում է, որ ցանկանաս, թե ոչ, դու՝ Հայաստան, ներքաշվելու ես քաոսի, անիշխանության և լարվածության նոր ալիքի մեջ: Սա արդեն շատ լուրջ մտածելու և կազմակերպվելու առիթ է տալիս»,- շեշտադրել է Սաֆարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ առկա է երկու տեսակի սրացում. առաջինը՝ արցախյան հակամարտության վերսկսումը, երկրորդը՝ ներքաղաքական իրավիճակի սրացումը: Նա ընդգծել է, որ պատերազմը չի վերսկսվել այն պարզ պատճառով, որ սպառազինությունների ժամանակակից պայմաններում դա կլիներ ոչնչացման և հյուծման պատերազմ։

Ինչ վերաբերում է ներքաղաքական լարվածությանը, ապա քաղաքագետի համոզմամբ՝ աշխարհում կլինեն ուժեր, որոնք երազում են, որ Հայաստանում լինեն գունավոր հեղափոխության նախադրյալները:  «Այսպիսի մարդիկ շատ կան, բայց ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի հասարակությունը, մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը խոհեմ է և գիտի իրավիճակում կողմնորոշվել», — նշել է Արամ Սաֆարյանը:

Լրահոս
0