ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Facebook–ի ռուս օգտատերերի անձնական տվյալները չեն տեղափոխվի ռուսական սերվերներ, ինչպես դա պահանջում է սեպտեմբերի 1–ից ուժի մեջ մտնող «Անձնական տվյալների մասին» օրենքը, գրում է «Վեդոմոստի» թերթը։
Այդ թեման քննարկվել է նախօրեին Սկանդինավիայում, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ու ՌԴ–ում հասարակական քաղաքականության տնօրեն Թոմաս Միրուպ Քրիստենսենի և Ռոսկոմնադզորի ղեկավար Ալեքսանդր Ժարովի հանդիպման ընթացքում։
Խոսքն ընկերության`ՌԴ օրենսդրության կատարման «հարցերի լայն շրջանակի», այդ թվում` «Անձնական տվյալների մասին» թարմացված օրենքի հետ կապված հարցերի մասին է, ինչը պահանջում է, որ ՌԴ քաղաքացիների անձնական տվյալների հետ աշխատող բոլոր ընկերությունները նրանց տվյալները մշակեն և պահեն ՌԴ–ում։ Ռոսկոմնադզորը ստեղծել է այդ նորմերի խախտողների ռեեստր։ Գերատեսչությունն իրավունք ունի սահմանափակելու ռեեստրում հայտնված առցանց ռեսուրսների հասանելիությունը։
Պարբերականի տվյալով` սոցցանցը նպատակահարմար չի համարում ռուս օգտատերերի տվյալները տեղադրել ռուսական սերվերներում, ինչպես նաև դա տնտեսապես շահավետ չի համարում, պարբերականին պատմել է Ռոսկոմնադզորին մոտ կանգնած անձը և ևս մի զրուցակից, ով ծանոթ է գերատեսչության բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ։
Տվյալների պահպանման շուկայի մասնակիցները վաղուց տեղյակ են, որ Facebook–ը մտադիր չէ տեղադրել ՌԴ–ի օգտատերերի տվյալները, թերթին հայտնել է Ռուսաստանի տվյալների խոշորագույն բազաներից մեկի սեփականատիրոջը մոտ կանգնած աղբյուրը։ Սերվերների տեղադրմամբ զբաղվող մեկ այլ ընկերության աշխատողը պատմել է, որ երբեք չի լսել, որ Facebook–ը տվյալների մշակման կենտրոնի շինարարության կամ վարձակալության մրցույթներ անցկացնի։
Սակայն Ժաչովի հետ հանդիպման ժամանակ Facebook–ը չի հայտարարել Ռուսաստանում սերվերներ տեղադրելուց հրաժարվելու մասին, առարկել է Ռոսկոմնադզորի ներկայացուցիչ Վադիմ Ամպելոնսկին, գրում է պարբերականը։ Հանդիպման մանրամասները նա չի հայտնում։ Facebook–ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել հանդիպման արդյունքները։
Հաղորդակցության և կապի նախարարության և Ռոսկոմնադզորի ներկայացուցիչները պնդում են, որ օրենքն ուժի մեջ է մտնում, ինչպես և ծրագրվել է, 2015 թվականի սեպտեմբերի 1–ից։ Ճիշտ է` մինչև 2015 թվականի ավարտը Ռոսկոմնադզորի ժամանակացույցում խոշոր ինտերնետ–ընկերությունների կողմից այդ օրենքի կատարման հետ կապված միջոցառումներ չեն ներառվել, ասել է Ամպելոնսկին (թեև ծրագրվում է ստուգել մոտ 300 ընկերություն)։ Այսինքն, Ռոսկոմնադզորը չի ստուգի Facebook –ի կամ Google–ի` այդ օրենքի կատարումն առնվազն մինչև 2016 թվականի հունվարի 1–ը։
Facebook–ի` ՌԴ–ի օգտատերերի տվյալները ռուսական սերվերներ չեն տեղափոխի
11:42 26.08.2015 (Թարմացված է: 11:51 26.08.2015)
© Sputnik / Владимир Трефилов
/ Բաժանորդագրվել
«Վեդոմոստի» թերթը գրում է, որ Facebook–ը տնտեսապես շահավետ չի համարում ռուս օգտատերերի տվյալների տեղափոխումը ռուսական սերվերների վրա (ինչպես պահանջում է «Անձնական տվյալների մասին» օրենքը)։