ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Տեղատարափ անձրևը, քամին և չորսբալանոց փոթորիկը հեղեղել են Բաթումի հանգստավայրը, փրկարար բրիգադները Թբիլիսիից ուղղվում են Քութաիսի, քաղաքի մի մասը հոսանքազրկվել է, հաղորդում է «Sputnik-Գրուզիան»։
Վրաստանի` մեծությամբ երրորդ քաղաք Բաթումիում և Աջարիայի տարածաշրջանում մի քանի ժամ շարունակ անձրև է տեղացել։ Ջուրը լցվել է քաղաքի փողոցները, շենքերի առաջին հարկերը և երկաթուղային կայարանը
«Մենք պարբերաբար տեղեկություն ենք ստանում քաղաքի յուրաքանչյուր շրջանի դրության մասին։ Գործակցում ենք ՆԳՆ–ի, Արտակարգ իրավիճակների ծառայության և պարեկային ոստիկանության հետ։ Ցավոք, քաղաքում էլեկտրաէներգիա չկա։ Շտապօգնության ծառայությունը և քաղաքային տրանսպորտն աշխատում են անխափան։ Մենք զբաղվում ենք ջրահեռացման աշխատանքներով։ Այս պահին ամբողջությամբ բավարարում է այն տեխնիկան, որն ունենք ձեռքի տակ։ Անհրաժեշտության դեպքում հավելյալ անձնակազմեր կժամանեն»,– նշված է քաղաքապետարանի հայտարարությունում։
Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակցի խոսքով` վերջին երկու ժամում գրանցվել է օգնության 90 կանչ, մարդիկ բողոքում են, որ չեն կարողանում փողոցից դուրս բերել ավտոմեքենաները, իսկ շենքերի ու խանութների առաջին հարկերը ողողվել են ջրով։
Ծառայությունից հայտնել են, որ «Քութաիսիից և Թբիլիսիից դեպի Բաթումի են ուղղվում հատուկ տեխնիկայով զինված փրկարար ծառայությունների մի քանի բրիգադներ»։
Տեղատարափ անձրևները հեղեղել են Բաթումին
© Sputnik / Бесик Пипия
/ Բաժանորդագրվել
Վրաստանի` մեծությամբ երրորդ քաղաք Բաթումիում և Աջարիայի տարածաշրջանում մի քանի ժամ շարունակ անձրև է տեղացել։ Ջուրը լցվել է քաղաքի փողոցները, շենքերի առաջին հարկերը և երկաթուղային կայարանը