ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի– Sputnik. Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպությունը (WBO) չի վավերացնի WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում գործող չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի և միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ֆելիքս Շտուրմի մենամարտը, հաղորդում է sportbox.ru–ն։
Հաղորդագրության համաձայն, մենամարտը կարող է կայանալ, բայց այն տիտղոսային չի լինի։ Դա պայմանավորված է այն փաստով, որ Շտուրմն ընդգրկված չէ WBO վարկածով 15 լավագույն բռնցքամարտիկների վարկանիշում։
Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ Աբրահամը մենամարտի է հրավիրել Շտուրմին` Twitter–ի իր էջում գրելով «Արի մրցենք, Շտուրմ։ Այսօր կամ երբեք»։
Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է Հայաստանում, հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո։ Դարձել է WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն` 2012թ.–ի օգոստոսին վերցնելով Ռոբերտ Շտիգլիցի չեմպիոնական գոտին։ 2013թ.–ի մարտի 23–ին «Արթուր Արքան» չի կարողացել պաշտպանել իր տիտղոսը նույն Շտիգլիցի հետ մարտում։ Սակայն 2014թ.–ի մարտին Աբրահամը վերադարձել է իր չեմպիոնական գոտին` ռևանշ մենամարտում հաղթելով Շտիգլիցին, իսկ հետո պաշտպանել այն Նիկոլայ Սյեկլոչայի և Փոլ Սմիթի հետ մենամարտերում։
WBO–ն հրաժարվել է անցկացնել Աբրահամ–Շտուրմ մենամարտը
© Sputnik / Asatur YesayantsАртур Абрахам на церемонии закрытия VI-х Панармянских игр
© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Աբրահամի և Շտուրմի մենամարտը կարող է տեղի ունենալ, բայց այն տիտղոսային չի լինի։ Դա պայմանավորված է այն փաստով, որ Շտուրմն ընդգրկված չէ WBO վարկածով 15 լավագույն բռնցքամարտիկների վարկանիշում