00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. համաշխարհային շուկայի տատանումների հիմքում քաղաքականությունն է

© ArmenpressВардан Бостанджян
Вардан Бостанджян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որքան էլ Չինաստանը հեռու մնա Արևմուտքի և Ռուսաստանի հակամարտությունից, անուղղակիորեն նա նույնպես կներքաշվի դրա մեջ։ Իսկ Արևմուտքը, իր հերթին, հասկանում է Ռուսաստանի և Չինաստանի համագործակցության ողջ լրջությունը, նշում է փորձագետ Վարդան Բոստանջյանը

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի– Sputnik. Չնայած երեքշաբթի առավոտյան առուվաճառքի ժամանակ Շանհայի ֆոնդային բորսայում ինդեքսի անկմանը` իրավիճակը կայունացնում են նավթի վերականգնվող գները։

Երեքշաբթի առավոտյան առուվաճառքի ժամանակ Շանհայի ֆոնդային բորսայում ցուցիչը նվազել է 6,41 տոկոսով։ Երեքշաբթի առավոտյան նավթի գները փոքր–ինչ վերականգնվել են նախօրեին գրանցված լուրջ անկումից հետո` միաժամանակ մնալով 2009թ.–ի նվազագույն ցուցանիշների միջակայքում։

Այսօր Չինաստանի Ազգային բանկը նվազեցրել է տարեկան տոկոսադրույքը 25 բազային կետով` մինչև 4,6 տոկոս։ Տարեկան դեպոզիտի տոկոսադրույքը նույնպես նվազել է 25 բազային կետով` մինչև 1,75 տոկոս։ Միջոցները կոչված են խթանել ՉԺՀ ֆինանսական հատվածը և տնտեսությունը։

Ինչպես հայտարարեց «Sputnik-Արմենիա» գործակալությանը հայ փորձագետ, տնտեսական գիտությունների դոկտոր Վարդան Բոստանջյանը, համաշխարհային շուկայում տատանումների հիմքում ընկած է քաղաքական գործոնը։

«Որքան էլ Չինաստանը հեռու մնա Արևմուտքի և Ռուսաստանի հակամարտությունից, անուղղակիորեն նա նույնպես կներքաշվի դրա մեջ, ինչն արդեն հիմա նկատվում է։ Իսկ Արևմուտքը, իր հերթին, հասկանում է Ռուսաստանի և Չինաստանի համագործակցության ողջ լրջությունը, որն անցանկալի է և վտանգավոր նրա համար»,– ասաց  նա։

Արևմուտքի ցասումը

Բոստանջյանի խոսքով` աշխարհում անզիջում պայքար է ընթանում Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Ընդ որում, Արևմուտքը Ռուսաստանի և նրա հետ կապված երկրների տնտեսությունների վրա ազդեցության ավելի շատ մեխանիզմներ ունի։

«Եթե ինչ–որ ժամանակ Ռուսաստանն Արևմուտքի համար իրենից ներկայացնում էր հումքի էժան, անսպառ աղբյուր, ապա տվյալ պահին Արևմուտքը պատրաստ է զոհել հարատև շահերը և բոլոր ուղիները փակել Ռուսաստանի համար»,– նշեց նա։

Միաժամանակ, արժույթների արժեզրկումն այդ պայքարի տարրերից մեկն է, և այն բացասական գործընթացները, որոնք ընթանում են Չինաստանում, նույնպես կապված են դրա հետ։
Բոստանջյանը կարծում է, որ լուրջ ճգնաժամի դեպքում Չինաստանը, ունենալով հսկայական ներուժ, կկարողանա արագ հաղթահարել ճգնաժամի հետևանքներն` ի տարբերություն Ռուսաստանի, որի համար այն կարող է ունենալ կործանարար հետևանքներ։ Փորձագետը չբացառեց համաշխարհային նոր տնտեսական ճգնաժամը։

«Չինաստանի մոտ երկար ժամանակ նկատվում էր տեսանելի և զգալի տնտեսական աճ բավականին արդյունավետ կառավարման պայմաններում, սակայն, ելնելով տնտեսական ցիկլի հասկացություններից, արտադրության և արդյունաբերության անգամ բարձր մակարդակը կարող է հանգեցնել տնտեսական խնդիրների, ինչը մենք հիմա նկատում ենք Չինաստանում», – ասաց նա։

Միաժամանակ Բոստանջյանը նշեց, որ նման պայմաններում բացասական միտումներն ավելի սուր կդրսևորվեն։

«Հայաստանն այս պահմաններում պետք է առավելագույնս շատ մանևրի` լուրջ հարվածի տակ չհայտնվելու և գոյություն ունեցող ռեսուրսները ռացիոնալ օգտագործելու համար», – ընդգծեց նա։

Դոլարն անկում ապրեց եվրոյի նկատմամբ. ВТБ 24–ի վերլուծաբան

ВТБ24–ի ներդրումային դեպարտամենտի վերլուծաբան Ալեքսեյ Միխեևի կարծիքով, երկարատև սպասումներն ամբողջովին արդարացան, եվրո–դոլարն արդյունքում բարձրացավ 1.08-1.15 միջակայքից։ Սակայն նման աճը սպասվածից քիչ է այն կապակցությամբ, որ ՊԴԾ–ն կհետաձգի տոկոսադրույքի բարձրացումը։

Միխեևը նշում է` քանի որ ամերիկյան ֆոնդային շուկան զարմանալի որևէ բան չի ներկայացրել, ապա չարժե ակնկալել անհապաղ արձագանքի ՊԴԾ–ի դրամային քաղաքականության վերանայման հարցում։

Վերլուծաբանի կարծիքով` ամերիկյան ֆոնդային շուկայի անկումը 2008 թ.–ի առաջին կեսին համեմատաբար դանդաղ էր, կտրուկ անկումներին փոխարինում էին ցատկերն ու երկար դադարները։

«Այնպես որ ամենայն հավանականությամբ շուկաներում իրավիճակի կտրուկ սրացումից հետո ամեն ինչ կրկին հանդարտ հուն կվերադառնա։ Այս օրը ցույց տվեց, որ դոլարը միայն աճող ակտիվ չէ և կարող է պարտություն կրել մրցակից արժույթների կողմից», – եզրափակել է նա։

Լրահոս
0