00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը հայտնվել է իրենց անվանումներն անսովոր կերպով ստացած երկրների տասնյակում

© ТravelnewsЕреван, Армения
Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հետազոտողները հաճախ իրենց բացահայտած երկրներն անվանել են` հիմնվելով զանազան լեգենդների և սնապաշտությունների վրա։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Որոշ երկրներ իրենց անվանումները ստացել են բավականին անսովոր կերպով, գրում է worldartdalia.blogspot.com–ը առաջին եռյակում ներառելով նաև Հայաստանը։

Ըստ կայքի` հետազոտողները հաճախ իրենց բացահայտած երկրներն անվանել են` հիմնվելով զանազան լեգենդների և սնապաշտությունների վրա։ Շատերը գիտեն, թե ինչպես են իրենց անվանումները ստացել Գրենլանդիան և Իսլանդիան։ Վիքինգ Գլոքի Վիլդեգարսոնն Իսլանդիան կոչել է այն շրջապատող սառցալեռների պատճառով։ Էրիկ Շիկահերն իր բացահայտած երկիրն անվանել է Գրենլանդիա (կանաչ երկիր) հենց ափից ձգվող կանաչ հովիտների պատճառով։ Ահա մի քանի օրինակներ, թե ինչպես են իրենց անվանումները ստացել որոշ այլ երկրներ։

1. Չինաստան։

Մոլորակի ամենաբնակեցված երկիրը մի քանի անվուն ունի, որոնցից առավել հայտնին լատիներեն China–ն է։ Վիքիպեդիան նշում է, որ «China» լատինական անվանումը, որը տարածված է բազմաթիվ եվրոպական լեզուներում, հավանաբար, սկիզբ է առնում չինական Ցին դինաստիայի անունից։ Հավանաբար, չինացի առևտրականները, ովքեր առևտուր էին անում մետաքսի ճանապարհին և ուղևորվել են Հռոմեական կայսրություն, իրենց անվանում էին ցինցեր։ Այդ «Ցին» անվանումը հռոմեացիները գրանցել են որպես «Cina», ինչը ժամանակի ընթացքում վերածվել է «China»–ի։ Մոտավորապես, նմանատիպ «Կատայ» անվանում էլ երկրին տվել է հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն, ով այդպես էր անվանել Չինաստանի հյուսիսը։

2. Հայաստան (տոհմածառ)

Կայքը Հայաստանը ներկայացնում է որպես Թուրքիային, Իրանին և Վրաստանին սահմանակից ոչ մեծ երկիր։ Այն քրիստոնեությունը 301 թվականին որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրն է։ «Արմենիա» անվանումը ծագած է համարվում հնդեվրոպական արմեններ ժողովրդից, սանսկրիտերեն արա՝ «արի», «քաջ» և մանա՝ «մարդիկ» բառերի միացումից, այսինքն՝ «քաջ մարդիկ», ինչպես նաև Հայկազյան Արամ նահապետի անունից։ Հայերն իրենց երկիրը կոչում են «Հայք»` Նոյի հետնորդ Հայկի անունով, որ բնակվում էր այդ տարածքում` Արարատ լեռան շրջանում։

Ըստ ավանդության, որը մեջբերում է Վիկիպեդիան, Ասորեստանի թագավոր Բելն այդ ժամանակ հպատակեցնում էր տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին։ Հայկը չի հպատակվում. իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադ երկիրը, ապա անցնում Հարք, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշեն և բնակվում այնտեղ։ Տիտանյան Բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն։ Հայկը մերժում է. Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։ Ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին։ Ըստ ավանդության՝ Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում է Հայք։ Կռվի վայրը Հայկն անվանում է Հայոց ձոր։Ավելի ուշ երկիրը սկսել է կոչվել Հայաստան (պարսկական «ստան» վերջածանցը նշանակում է «հող»)։

3. Նաուրու (Բարի գալուստ կամ ծովափերի երկիր)

1798 թվականի նոյեմբերին Ջոն Ֆըրն բրիտանացի նավապետը, ով առագաստանավով Չինաստանով անցնում էր Նոր Զելանդիա, կանգառ արեց խաղաղօվկիանոսյան հեռավոր կղզում։ Տեղաբնակները հաճելի տպավորություն թողեցին, և Ֆըրն այդ վայրն անվանեց Հաճելի կղզի (Pleasant Island)։ Բայց ամբողջ աշխարհի ամենափոքր երկիր Նաուրուն արդեն մեկ այլ անվանում ուներ, որն առաջացել էր «Anaoero» բառից, ինչը նշանակում է` «ես գնում եմ ծովափ»։

4. Արգենտինա (Լեգենդար արծաթե լեռներ)

Իսպանացի Խուան Դիաս դը Սոլիսն իբր սպանել էր իր կնոջը Պորտուգալիայում և պատասխանատվությունից խուսափելու համար փախել էր հայրենի երկիր, մասնակցել մի քանի ծովային արշավախմբերի իսպանական գաղութացման ոսկե դարաշրջանում։ Արշավներից մեկի ժամանակ Բուենոս Այրեսի տարածքում նա կնքել էր մահկանացուն` նրան կերել էին հանիբալները շոկի ենթարկված անձնակազմի աչքի առաջ։

Դրանից հետո արշավախումբը գլխավորել է դը Սոլիսի խորթ եղբայրը։ Նավաբեկությունից հետո իսպանացիները հանդիպել են այլ բնիկների, որոնք այս անգամ բարյացակամ էին, օտարերկրացներին նրանք ընծաներ բերեցին, դրանց թվում` մաքուր արծաթից պատրաստած զարդեր։ Տարիներ անց հետազոտող Սեբաստիան Կաբոտը գտել էր ողջ մնացածներին, ովքեր պատմել էին նրան արծաթի լեռների մասին։ Այդպես Արգենտինան դարձել էր «արծաթե երկիր»։

5. Չիլի (Երկրի ծայրը)

Չիլի անվանումը` մապուչեների «չիլլի» բառը, նշանակում է «այնտեղ, որտեղ ավարտվում է երկիրը»։ Հնարավոր է` երբ մապուչեներն Արգենտինայից գաղթել են արևմուտք, ապա պարզել են, որ դրանից հետո անծայրածիր օվկիանոսն է։ Անվան մյուս հնարավոր ծագումը թռչունների «չիլի–չիլի» ձայնի նմանակումն է։

6. Իսպանիա (Սխալ անվանումների պատմություն)

1499 թվականին Ալոնսո դը Օխեդան և Ամերիգո Վեսպուչին, անցնելով Հարավային Ամերիկայի հյուսիսային ափի երկայնքով, տեսել են մի երկիր, որն անվանել են Վենեսուելա (Փոքրիկ Վենետիկ)։ Ամենահետաքրքիրն այն է, որ հենց Իսպանիան նրանք անվանեցին սխալ դատողությունների հիման վրա։

Իսկ հին փյունիկիացիները մոտ 3000 տարի առաջ այդ հողում ապրող բազմաթիվ կենդանիների պատճառով, որոնք կոչվել են դամաններ (հողափոր մկներ), անվանել են Ի–շապան–իմ (Դամանների երկիր)։ Իսկ իրականում դրանք ճագարներ էին։

7. Մոլդովա (Մարդու լավագույն բարեկամ)

Հռոմեացի արքայազն Դրագոշը վայրի ցլի որսի ժամանակ կորցրել է8 իր սիրած շանը` Մոլդային։ Նրա պատվին Դրագոշը շրջակա տարածքն անվանել է Մոլդավիա։

8. Կանադա (Փոքրիկ գյուղեր)

Երբ ֆրանսիացի հետազոտող Ժակ Կարտիեն անցել է Սուրբ Լավրենտիոս գետի երկայնքով, զբոսավարը նրան պատմել է, որ դա դեպի «Կանատա» տանող ճանապարհ է։ Իրականում այդ բառով բնիկներն անվանում էին փոքրիկ գյուղերը, իսկ Կարտիեն այդ երկիրն անվանում է «Կանադա»։

9. Պակիստան (հապավում-երկիր)

«Պակիստան» ուրդու լեզվով նշանակում է «մաքուր երկիր»։ Պակիստան ժամանակակից պետությունն առաջացել է 1947 թվականի օգոստոսի 14–ին Բրիտանական Հնդկաստանի կիսումից հետո։ Մահմեդական ազգայնական Չաուդհուրի Ռահմատ Ալին 1933 թվականի հունվարի 28–ին հրապարակել է «Հիմա կամ երբեք» իր գրքույկը` կոչ անելով բրիտանական կառավարությանն անկախություն տրամադրել 30 միլիոն մուսուլմանների հետևյալ տարածաշրջաններից` Պենջաբ, Աֆղանստան, Քաշմիր, Սինդ և Բելուջիստան։ Այդ անվանումների առաջին տառերը կազմել են PAKSTAN հապավումը։

10. Չեխոսլովակիա (Վեճեր գծիկի պատճառով)

1989 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո Չեխոսլովակիայի սոցիալիստական հանրապետությունում տեղի քաղաքական գործիչները որոշեցին  նոր անում տալ իրենց երկրին։ Բոլորը համաձայն էին, որ պետք է հրաժարվել «սոցիալիստական» բառից։ Նոր երկիրը պետք է կոչվեր «Չեխոսլովակիայի Հանրապետություն», ընդ որում` դա երկրի նախորդ անվանումներից մեկն էր։

Բայց սլովակ քաղաքական գործիչներին այդ գաղափարը դուր չեկավ, քանի որ նրանց թվաց, որ նման անվանումը նվազեցնում է չեխերի նշանակությունը։ Առաջարկեցին գծիկով առանձնացնել` Չեխո–Սլովակիայի Հանրապետություն, բայց դա էլ դուր չեկավ արդեն չեխերին։ Արդյունքում, վեճերն ավարտվեցին միայն 1993 թվականի հյունվարի 1–ին, երբ երկիրը բաժանվեց երկու մասի` Չեխիայի և Սլովակիայի։

Լրահոս
0