ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության վերաբերյալ նոր մանրամասներ կան, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Ըստ թերթին հասած տեղեկությունների` սպանության մեջ կասկածվող «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանը դեռ ամիսներ առաջ ընկերոջ կողմից ընկերուհու սպանության մասին սցենար էր կազմել և այդ մասին պատմել մտերիմներին:
Թերթը փորձել է պարզել «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանի մտերիմներից, թե ով կամ ինչի համար կարող էր սպառնալ Մուշեղին, ու, առհասարակ, միգուցե տեղի ունեցածը կա՞պ ունի «6-րդ զգայարան» հաղորդման փորձագետ, էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության և նրա կալանավորման հետ: Սակայն վերջինիս մտերիմները հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ։
«Ժողովուրդ» թերթը հայտնում է, որ Մուշեղ Մխիթարյանը որևէ բան չի պատմել իրավապահներին և անգամ մինչ օրս ցուցմունք չի տվել: Բայց Մուշեղի մտերիմներից մեկը իրավապահներին զարմանալի ցուցմունք է տվել, որի համաձայն` Մուշեղը ամիսներ առաջ մի ներկայացում է ցանկացել բեմադրել, թե, օրինակ, ինչպես է ընկերոջ կողմից ընկերուհին սպանվում:
Վերջինս իր մտերիմներին հայտնել է, որ սպանողը ինքն է լինելու, իսկ իր մտերիմները կլինեն իրավապահները, որոնք պետք է բացահայտեն սպանությունը: Ըստ էության` Մուշեղի մտերիմը, լավ տեղյակ լինելով նրա նոր սցենարի մասին, իրավապահներին նկարագրել է, թե ըստ Մուշեղի սցենարի՝ ինչպես պետք է տեղի ունենար սպանությունը և ինչպես ինքը պետք է պաշտպանվեր:
Թերթը հայտնում է, որ նախքան էքստրասենսի սպանությունը, Մուշեղն իր հարևաններին հայտնել է, թե իր նկատմամբ ավազակային հարձակում է կատարվել և իրեն սպառնացել են: Իսկ թե ով կամ ովքեր են եղել իրեն սպառնացողները, Մուշեղը չի պատմել՝ բավարարվելով միայն հայտարարությամբ:
ԶԼՄ. էքստրասենս Մաջնունյանի սպանության կասկածյալը սցենար էր գրել համանման սյուժեով
12:48 25.08.2015 (Թարմացված է: 14:00 25.08.2015)
© Личная страница в ФейсбукеЭкстрасенс Ани Маджнунян
Բաժանորդագրվել
Մտերիմներից մեկի ցուցմունքով` Մուշեղը ամիսներ առաջ մի ներկայացում է ցանկացել բեմադրել, թե, օրինակ, ինչպես է ընկերոջ կողմից ընկերուհին սպանվում