ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալները պայթեցրել են Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, ԶԼՄ-ներին հայտնել է Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում անելով թուրքական «Անատոլու» լրատվական գործակալությունը։
«Պայթյունը տեղի է ունեցել ահաբեկչական հարձակման արդյունքում: Ուժգին հրդեհի պատճառով միջադեպի վայրին մոտենալ առայժմ չի հաջողվում: Միջոցներ են ձեռնարկվում հրդեհը մարելու համար», —ասել է Օզդեմիրը:
Նրա խոսքով` գազատարով գազի մղումը դադարեցվել է: Միջադեպի վայրում ուժգին հրդեհը նկատելի է անգամ հարևան Էրզրում նահանգի տարածքից:
Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատար խողովակաշարը պայթեցվել էր նաև օգոստոսի 4-ին:
Թուրքիայի Կարս քաղաքի մոտ նորից պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը
11:08 25.08.2015 (Թարմացված է: 11:09 25.08.2015)
© Mimi-GalleryВзрыв
Բաժանորդագրվել
Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատար խողովակաշարը պայթեցվել էր նաև օգոստոսի 4-ին