ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հանրապետության տարածքում օգոստոսի 25-26-ին ժամանակ առ ժամանակ, 27-29-ին առավելապես երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, տեղեկացնում է Հայպետհիդրոմետը:
Քամին կլինի արևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 25-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում օգոստոսի 25-26-ին ժամանակ առ ժամանակ, 27-29-ին առավելապես երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Այսօր ցերեկը Երևանում սպասվում է 25-27 աստիճան տաություն։
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
© Sputnik / Кирилл Каллиников
/ Բաժանորդագրվել
Այսօր ցերեկը Երևանում սպասվում է 25-27 աստիճան տաքություն