ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի– Sputnik. Սահմանադրության փոփոխության նախագիծը չի կարող որևէ տեսանկյունից համարվել առաջընթաց, քանի որ այդ փոփոխությունների հիմնական նպատակը բոլորի համար մնում է անհայտ, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Վիգեն Հակոբյանը:
Նա տարակուսանք է հայտնում, թե որքանով էր անհրաժեշտ հիմա՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ ներքաղաքական այս բարդ իրավիճակում, նախաձեռնել մի միջոցառում, որի թե՛ վերջնական արդյունքը, թե՛ նպատակները կասկածելի են:
«Եթե նայենք ընտրական տեխնոլոգիաների տեսանկյունից, ապա չէի ասի, որ այս նախագծում դրանք շեշտակիորեն նշվում են, քանի որ կարծում եմ` եթե սահմանադրության նախագիծն անցնի, ապա նոր միայն դրանից հետո կմշակվի Ընտրական օրենսգիրքը, և միայն այդ ժամանակ կարող ենք ասել ընտրական մեխանիզմների տեսանկյունից առաջընթա՞ց է, թե՞ ոչ: Հիմա կարող ենք միայն ասել, թե որքանով է նպատակահարմար կառավարման մի մոդելից մյուսին անցնելը, արդյոք դա բխո՞ւմ է քաղաքական, աշխարահաքաղաքական, ներքաղաքական կամ հասարակական պահանջից»,-հարցադրում է արել բանախոսը:
Հակոբյանի կարծիքով՝ ոչ մի սահմանադրություն, մեծ հաշվով, վատը չի եղել թե՛ կառավարման մեխանիզմների, թե՛ կայունություն ապահովելու առումներով:
«Կառավարությունը բավական արդյունավետորեն օգտագործում էր իր լծակները և այդպիսով կարողանում էր դուրս գալ իրավիճակից: Խնդիրը ոչ թե առաջադեմ մեխանիզմներն են, այլ սահմանդրության կատարումը: Եթե կա քաղաքական կամք, ապա չեմ կարծում, որ այսօրվա մոդելը հետամնաց է»,-վստահ է նա:
Ի վերջո, սահմանադրության փոփոխությունից ի՞նչ է շահելու շարքային քաղաքացին: Փորձագետը նկատում է՝ այս պահի դրությամբ քաղաքացիների ճնշող մեծամասնության համար բացարձակ միևնույն է, թե կառավարման որ մոդելն է լինելու:
«Եթե քաղաքացին չի հավատում, որ սահմանադրության փոփոխմամբ իր կյանքը կբարելավվի, կդառնա ավելի կայուն, ֆինանսական արտաքին ճգնաժամերը չեն ազդի իր կյանքի մակարդակի վրա, ապա նրա համար բացարձակապես միևնույն է, և նա անտարբեր է բոլոր տիպի քաղաքական պրոցեսների նկատմամբ»,-հավոզված է Հակոբյանը:
Ժողովրդին քաղաքական թմբիրից դուրս բերելու միակ տարբերակը, ըստ քաղտեխնոլոգի, այն է, որ ընդդիմությանը հաջողվի միավորվել սահմանադրության նախագծի դեմ և բնակչությանը համոզել, որ այս բարեփոխումները պարզապես մի նոր մեխանիզմ է՝ իշխանության վերարտադրման համար։
Փորձագետ. Սահմանադրական բարեփոխումների փաթեթեը որևէ տեսանկյունից առաջընթաց չէ
© PhotoАрмянский политтехнолог Виген Акопян
© Photo
Բաժանորդագրվել
Ժողովրդին քաղաքական թմբիրից դուրս բերելու միակ տարբերակը, ըստ քաղտեխնոլոգի, այն է, որ ընդդիմությանը հաջողվի միավորվել սահմանադրության նախագծի դեմ և բնակչությանը համոզել, որ այս բարեփոխումները պարզապես մի նոր մեխանիզմ է՝ իշխանության վերարտադրման համար։