00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրեմլի պատերի մոտ դուդուկ է հնչում

© Barev TodayДудук - армянский музыкальный инструмент
Дудук - армянский музыкальный инструмент - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դուդուկի մեծ փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 27–ին Էստրադայի թատրոնում

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ի՞նչն է միավորում այնպիսի ֆիլմերը, ինչպիսիք են «Գլադիատորը», «Ալեքսանդրը», «Դա Վինչի կոդը», «Գահերի խաղը»։ Իսկ այնպիսի երաժիշտների՞, ինչպիսիք են Սթինգը, Բորիս Գրեբենշչիկովը, Փիթեր Գեբրիելը, Իրինա Ալեգրովան։ Ճիշտ պատասխանն է` երաժշտությունը։ Բոլոր թվարկած ֆիլմերում դուդուկ է հնչում։ Բոլոր հիշատակված երաժիշտներն իրենց կոմպոզիցիաներում ընդգրկել են ծիրանենուց, սալորենուց կամ խնձորենուց պատրաստված այդ կախարդական, հանելուկային գործիքի հնչողությունը։

Պարզվում է, որ Մոսկվայում գործում է դուդուկի դպրոց։ Իսկ 2014 թվականից անցկացվում են փառատոներ, որտեղ ելույթ են ունենում երաժշտական գործիքներից ամենահայկականի լավագույն վարպետները։ Առաջինն անցկացվել է 2014 թվականի գարնանը։ Երկրորդը կկայանա սեպտեմբերի 27–ին Մոսկվայի Էստրադայի թատրոնի բեմում։
 
– Այս տարի մենք որոշել ենք հավաքել ոչ միայն ռուս դուդուկահարների, այլ նաև ամբողջ աշխարհից երաժիշտների։ Մեզ մոտ կլինի լեգենդար վարպետ Ջիվան Գասպարյանը, կժամանի Կամո Սեյրանյանը, Գեորգի Մինասովը, – պատմում են փառատոնի կազմակերպիչներ Սուրեն Բաղդասարյանը և Մարինա Սելիվանովան։

Սպասում են ոչ միայն օսկարակիր «Գլադիատոր» ֆիլմն իր երաժշտությամբ զարդարած մաեստրո Ջիվանին, այլ նաև նրա թոռանը` Ջիվան Գասպարյան կրտսերին, ում պապը փոխանցել է դուդուկ նվագելու խորհուրդը։ Կժամանեն վարպետներ Սիբիրից (Մարտին Ղազարյան) և Սանկտ Պետերբուրգից (Argishty)։

Ամենաերիտասարդ մասնակիցը կլինի յոթ տաեկան Թաթուլ Համբարձումյանը Հայաստանի Մեծամոր քաղաքից։ Չնայած երիտասարդ տարիքին` Թաթուլն աննկարագրելի պրոֆեսիոնալ է նվագում և արդեն հասցրել է ելույթ ունենալ իր երկրի նախագահի առջև։

«Sputnik»–ը զրուցել է փառատոնի երկու ապագա մասնակիցների հետ։

«Դուդուկահար» համույթի 20–ամյա մասնակից Վարդգես Ալեքսանյանն իր համար բացահայտել է դուդուկը երաժշտական դպրոցի երրորդ դասարանում։ Եվս մեկ տարի անց թողել է ջութակը և ընդունվել դուդուկի դպրոց։ Վարդգեսն ասում է, որ այդ հնագույն գործիքի հնարավորությունները, հիրավի, անսահման են։ Այն ներդաշնակ հնչում է ջազային կոմպոզիցիաներում, ռոքում, դասական երաժշտության մեջ։

– Ինձ համար այդ գործիքը հայ ժողովրդի պատմության կրողն է, – ասում է Վարդգես Ալեքսանյանը։ – Մեր ժողովուրդը շատ վիշտ է վերապրել, և այդ գործիքի ելևէջների շնորհիվ դա կարելի է հասցնել նաև մյուս մարդկանց։ Ես հենց դա էլ փորձում եմ անել։ Իսկ ահա 19–ամյա Արամ Ավեդիքյանն արդեն հասցրել է փառք ձեռք բերել իր գերազանց նվագի շնորհիվ։ Նա մասնակցել է «Փառքի րոպե» հեռուստաշոուին, հուզել Լարիսա Գուզեևային, ելույթ է ունեցել Եվրատեսիլի մասնակից Պոլինա Գագարինայի հետ, դուրս շահել է կիսաեզրափակչում։

– Մասնակցում եմ փառատոնին ամենասկզբից, – ասում է Արամը։ – Դուդուկն ինձ գրավում է նրանով, որ այդ հզոր գործիքով կարելի է ստեղծել ինչ–որ նոր բան, փորձեր անել և ստեղծագործական այլ հորիզոններ բացել։

Արամ Ավեդիքյանը, չնայած երիտասարդ տարիքին, արդեն շատ հայտնի արտիստ է։ Նրա ելույթների ժամանակացույցը Մոսկվայի ռեստորաններում և ակումբներում ժամ առ ժամ բաշխված է։

Հարցազրույցի ընթացքում դուդուկահարները Պատրարշի կամրջի վրա իմպրովիզացված համերգ տվեցին։ Հաշված վայրկաններում երաժիշտների շուրջ հանդիսատես հավաքվեց։ Մեկը պարում էր, մյուսը` զմայլված լսում։ Եվ այդ երաժշտության մեջ յուրօրինակ ռոքնռոլային դրայվ կա, զգացվում է ջազային իմպրովիզացիան և ցնցում է խորությունը, որը բնորոշ է դասական երաժշտության լավագույն նմուշներին։ 

Դուդուկի մեծ փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 27–ին Էստրադայի թատրոնում։

Լրահոս
0