00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարբեր երկրներից շուրջ 85 ուսանող է մասնակցել Հայաստանում «Ամառային դպրոց 2015» ծրագրին

© АРКАстудент вуз сессия абитуриент
студент вуз сессия абитуриент - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ամառային դպրոցների» նպատակն անձի ոչ միայն կրթական ներուժի բացահայտումն է, այլև նրա ինքնահաստատումը և զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Տարբեր երկրներից շուրջ 85 ուսանող է մասնակցել Հայաստանում Աղանվաձորի ուսումնական բազայում անցկացված «Ամառային դպրոց 2015» ծրագրին, որի փակման արարողությանը մասնակցել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հաղորդում է կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը։

«Ամառային դպրոց» ծրագիրն արդեն երրորդ տարին իրականացվում է Հայաստանի Մանկավարժական համալսարանի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՄՀ-ի ուսանողական խորհրդի հետ համատեղ։

Աշոտյանի խոսքով` «Ամառային դպրոցների» և ոչ ֆորմալ կրթության այլ տեսակների նպատակն անձի ոչ միայն կրթական ներուժի բացահայտումն է, այլև  նրա ինքնահաստատումը և զարգացումը։

«Դրանց շնորհիվ մասնակցները ձեռք են բերում նոր ծանոթություններ, շփվում օտարազգի իրենց հասակակիցների հետ և ձևավորում հասարակություն մտնելու նոր կարողություններ, մարդկային հարաբերությունների նոր հարթակ», — նշել է նախարար Արմեն Աշոտյանն ու մասնակիցներին հանձնել մասնակցության դիպլոմներ:

Նախարարը, ով բազմիցս մասնակցել է «Ամառային դպրոցների», վստահեցրել է, որ ծրագիրը` որպես մանկավարժական մեթոդ, ներազդեցության, ներգործության ամենաարդյունավետ ձևերից է։

Նա նաև ընդգծել է, որ Մանկավարժական համալսարանը վերջին տարիներին ամենաինտենսիվ բարեփոխվող բուհերից է և հորդորել է շարունակել համագործակցությունը միջազգային հաստատությունների հետ` իրականացնելով այլ ծրագրեր ևս:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհակալություն է հայտնել համագործակից բուհերի ռեկտորներին և ծրագրի կայացման աջակիցներին` վստահեցնելով, որ տարբեր ազգեր միավորող երիտասարդական աննախադեպ ծրագիրը կլինի շարունակական:

Փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ ծրագրի մասնակիցներն անակնկալներ էին պատրաստել ներկաների համար` ազգային երգ ու պար, յուրօրինակ համարներ, հայկական բնաշխարհը պատկերող նկարներ։

Այս տարի փոխանակման ծրագրին մասնակցում էին  ուսանողներ ՀՊՄՀ-ից,  Արցախի պետական համալսարանից, ՌԴ-ի Մոսկվայի քաղաքային հոգեբանամանկավարժական, Սանկտ-Պետերբուրգի պետական տնտեսագիտական, Լիտվայի կրթական գիտությունների, Ֆինլանդիայի Օուլույի և Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարաններից։

Լրահոս
0