ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի– Sputnik. Ռոսկոմնադզորը կարող է օգոստոսի 24–ից կարող է արգելափակել «Վիքիպեդիա» էլեկտրոնային հանրագիտարանը` ռուսական օրենսդրությունը խախտելու համար, գրում է Sputnik–ը` հղում անելով «Իզվեստիա» թերթին։
Ավելի վաղ Ռոսկոմնադզորը հաղորդել էր, որ ստացել է Աստրախանի մարզի Չերնոյարսկի շրջանային դատարանի որոշումը, որի համաձայն` արգելվել է «Վիքիպեդիայում» հրապարակված նյութը, որը թմրանյութեր պատրաստելու միջոցների մասին է։
Եթե կայքը հրաժարվի ջնջել այդ տվյալները, ապա այն կարող է ընդգրկվել արգելված տեղեկատվության մատյանում։ Միաժամանակ, քանի որ «Վիքիպեդիայի» ադմինիստրատորների որոշմամբ ինտերնետ–կայքը գործում է HTTPS արձանագրության հիման վրա, որը թույլ չի տալիս սահմանափակել կայքի առանձին էջերը, ապա կարգելափակվի ողջ էլեկտրոնային հանրագիտարանը։
Ինչպես գրում է թերթը, Ռոսկոմնադզորում որոշումն արդեն ընդունվել է, սակայն գերատեսչությունը նախկինի նման ցանկանում է լուծել խնդիրը «Վիքիպեդիայի» ռուսական ներկայացուցչության հետ առանց ծայրահեղ միջոցների։
Կառավարության աղբյուրին հղում անելով` նշվում է, որ այն դեպքում, եթե կայքի ղեկավարությունը չլսի պաշտոնյաների պահանջները, ապա Ռոսկոմնադզորը ստիպված կլինի գործել օրենսդրության շրջանակում։
«Ռոսկոմնադզորը հասկանում է «Վիքիպեդիայի» կարևորությունը հասարակության համար։ Կարելի է գերատեսչության գործողությունները համարել թուլություն կամ լիազորությունների չարաշահում, բայց ամեն դեպքում հիմա բոլորը սպասում են, որ էլեկտրոնային հանրագիտարանը կկատարի դատարանի որոշումը։ Ստացվում է, որ այսօր նրանք «ակադեմիական» կերպով գրում են թմրանյութերի մասին, վաղը «ակադեմիականորեն» կգրեն ինքնասպանության մասին, իսկ հետո կհրապարակեն ողջ արգելված բովանդակությունը»,– գրում է թերթը` հղում անելով աղբյուրին։
ԶԼՄ. Ռոսկոմնադզորը սպառնացել է օգոստոսի 24–ից արգելափակել «Վիքիպեդիան»
© Википедия (Wikipedia)Википедия (Wikipedia)
Բաժանորդագրվել
Ռոսկոմնադզորը կարող է օգոստոսի 24–ից արգելափակել «Վիքիպեդիա» էլեկտրոնային հանրագիտարանը` ռուսական օրենսդրությունը խախտելու համար