ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի– Sputnik. Հայաստանում տնտեսական աճն այս տարվա առաջին կիսամյակի արդյունքում, ՀՀ ԿԲ–ի կանխատեսմամբ, կկազմի 2,7–2,9 տոկոս։
Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ–ի գնաճին վերաբերող հաշվետվության մեջ, դրամավարկային քաղաքականության ծրագրերի հիման վրա, տնտեսական ակտիվությունը 2015 թ.–ի առաջին կիսամյակում գերազանցել է սպասումներն ու կազմել 4,2 տոկոս ագրոհատվածում (14,5 տոկոսի աճ) և արդյունաբերության ոլորտում (5,1 տոկոսի աճ) գրանցված աճի ավելի բարձր տեմպերի շնորհիվ։
Ֆինանսական կայունության և խթանող հարկաբյուջետային քաղաքականության ֆոնին դրամավարկային պայմանների թուլացման կապակցությամբ ԿԲ–ն 2015թ.–ի համար կրկին բարձրացրել է Հայաստանի ՀՆԱ–ի աճի կանխատեսումը 2,8–3,6 տոկոսի միջակայքում։
Ինչպես նշվում է փաստաթղթում, Հայաստանում սպառողական գների աճը 2015թ.–ի հունվար–հունիսին, 2014թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 5,1 տոկոս։
ԿԲ–ի կանխատեսում. Հայաստանի ՀՆԱ–ն հունվար–հունիսին 2,7–2,9%–ով կավելանա
15:02 24.08.2015 (Թարմացված է: 15:38 24.08.2015)
© Sputnik / Asatur YesayantsПамятник армянскому драму напротив здания Центробанка
© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
ՀՀ ԿԲ–ն նշում է, որ գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում գրանցված աճի բարձր ցուցանիշի շնորհիվ տնտեսական ակտիվությունը 2015թ.–ի առաջին կիսամյակում գերազանցել է սպասումները