00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. սահմանադրական բարեփոխումների նախագիծը Հայաստանի խնդիրները չի լուծում

© Sputnik / Асатур ЕсаянцСтепан Сафарян
Степан Сафарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սահմանադրական փոփոխությունների առաջարկված նախագիծն իշխանության ճյուղերի բաժանում չի ապահովում, այլ միայն հանգեցնում է ուժային կենտրոնի տեղաշարժին, կարծում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի– Sputnik. Սահմանադրական բարեփոխումների առաջարկված նախագիծը չի ներկայացնում հայկական հասարակության առջև ծառացած խնդիրների լուծում, կարծում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը։

ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 21–ին հաստատել է սահմանադրական բարեփոխումների ամբողջական փաթեթը, որով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական կառավարման կարգին` դրան հարակից բոլոր հիմնավորումներով։ Նույն օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախագիծը ներկայացրել է խորհրդարան։

«Սահմանադրական փոփոխությունների առաջարկված նախագիծն իշխանության ճյուղերի բաժանում չի ապահովում, այլ միայն հանգեցնում է ուժային կենտրոնի տեղաշարժին», – երկուշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Սաֆարյանը։

Մասնավորապես, փորձագետն անթույլատրելի է համարում այն, որ դատական իշխանությունը կախվածության մեջ է գտնվում գործադիր իշխանությունից։

«Նախագիծը պետք է լրամշակվի, քանի որ որոշ պարամետրերով փոփոխությունների ընդունումը կհանգեցնի ժողովրդավարության մակարդակի նվազմանը, քանի որ ընտրությունները չեն իրականացվի անմիջապես ընտրողների կողմից», – ասաց Սաֆարյանը։

Նրա կարծիքով` երկիրը կզարգանա ավելի դինամիկ, եթե խորհրդարանում չլինի կայուն մեծամասնություն, իսկ կառավարումն իրականացնի կոալիցիան։

«Ես գործող Սահմանադրության կողմնակիցը չէի, քանի որ այս փաստաթուղթը լուրջ թերություններ ունի և նպաստում է երկրում ավտորիտարիզմի խորացմանը։ Այդուհանդերձ, եթե այն գործեր, ապա մենք չէինք հայտնվի նման իրավիճակում», – ասաց Սաֆարյանը։

ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը, հակառակը, կարծում է, որ Հայաստանում վաղուց հասունացել է լուրջ փոփոխությունների, այլ ոչ թե անձերի սովորական տեղափոխման անհրաժեշտությունը։

«Սահմանադրության փոփոխությունները կնպաստեն երկրի քաղաքական մթնոլորտի առողջացմանը», – ասաց Աճեմյանը։

Նրա խոսքով` այսօր Հայաստան է ժամանում Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդատվություններ է սկսում քաղաքական ուժերի հետ, ինչից հետո սահմանադրական փոփոխությունների նախագիծը վերջնական տեսք կստանա։

Նա հիշեցրեց, որ այս թեմային նվիրված  կլինի նաև ՀՀ ԱԺ–ի առաջին քառօրյան (սեպտեմբերի 14–17–ը), հնարավոր է, որ արտահերթ նիստ գումարվի։

Մայր օրենքի նախագծի գլուխների հրապարակված դրույթները վերաբերում են սահմանադրական կարգի հիմունքներին, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, սոցիալական, օրենսդրական երաշխիքներին ու տնտեսական և մշակութային ոլորտներում պետական քաղաքականության հիմնական նպատակներին, խորհրդարանի, նախագահի, կառավարության, դատարանների և նոր մարմնի` Գերագույն դատական խորհրդի, դատախազության և քննչական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, Օմբուդսմենի, ԿԸՀ–ի գործունեությանը։

Լրահոս
0