ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի– Sputnik. Սորբոնում անգլերեն դասավանդող ամերիկահայ պրոֆեսոր Մարկ Մուղալյանը մեկն է այն մարդկանցից, ովքեր փրկել են Ամստերդամ–Փարիզ գնացքը, գրում է The Telegraph–ը։
Օգոստոսի 21–ի երեկոյան Ալ–Հազանի անունով տղամարդը «Կալաշնիկով» տիպի ավտոմատով կրակ էր բացել Thalys արագընթաց գնացքում, որն Ամստերդամից Փարիզ էր մեկնում Բրյուսելի տարածքով։։ Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի հյուսիս–արևելքում գտնվող Արրաս քաղաքի մոտակայքում, ինչի հետևանքով երեք հոգի ծանր մարմնական վնասվածք էին ստացել։
Ահաբեկչին վնասազերծել են գնացքի ուղևորները, այդ թվում` ամերիկացի երկու զինծառայողներ, բրիտանացի գործարար Քրիս Նորմանն ու 51–ամյա ամերիկահայ պրոֆեսոր Մարկ Մուղալյանը, որի անձը միայն հիմա է հաստատվել։
«Բացահայտվել է խորհրդավոր հերոսի անձը, որն առաջինն է փորձել վնասազերծել ահաբեկչին», – նշում է պարբերականը։
The Telegraph–ը հայտնում է, որ պրոֆեսոր Մուղալյանն առաջինն է օգնության հասել ֆրանսիացի բանկիրին, ով դիմադրություն է ցույց տվել ահաբեկչին։ Նա մի կողմ է քաշել իրեն ուղղված «Կալաշնիկով» ավտոմատը, ինչից հետո ահաբեկիչը հանել է ատրճանակն ու կրակել Մարկի վզին։ Մի քանի րոպե անց օգնության են հասել գնացքի մյուս ուղևորները, որոնք կարողացել են վնասազերծել ահաբեկչին։
«Նա բնազդաբար է գործել` պաշտպանելով կնոջը` Իզաբելա Ռիսաչերին, ով ևս եղել է Thalys գնացքում», – գրում է The Telegraph–ը։
Այս պահի տվյալներով` պրոֆեսոր Մուղալյանը դեռևս հիվանդանոցում է, սակայն նրա վիճակը, կնոջ խոսքով, արդեն կայունացել է։
ԶԼՄ. Ամստերդամ–Փարիզ գնացքը փրկողներից մեկը հայ է եղել
© The TelegraphМарк Мугалян, американский профессор, один из спасителей поезда Thalys.
© The Telegraph
Բաժանորդագրվել
Նախորդ ուրբաթ չարագործն ավտոմատից կրակ էր բացել Բրյուսելի տարածքով Ամստերդամից Փարիզ ուղևորվող Thalys արագընթաց գնացքում