ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի– Sputnik. Երկուշաբթի Բեռլինում ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպման ընթացքում Դոնբասում տիրող իրավիճակին և Մինսկի փաթեթի իրագործմանը վերաբերող հարցեր են քննարկվելու են։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ Մոսկվայում պատրաստվում են մեծ ուշադրությամբ հետևել բեռլինյան երկխոսության արդյունքներին։
Երեք երկրների առաջնորդների հանդիպման մասին հայտնի էր դարձել մեկ շաբաթ առաջ։ Գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիանե Վիրցն օգոստոսի 19–ին տեղեկացրել էր, որ ժամանակի մեծ մասը կհատկացվի ֆրանս–գերմանական համագործակցության հարցերին, որոնք քննարկելու են Մերկելը և Օլանդը։
Պորոշենկոյին կընդունի ԳԴՀ նախագահ Յոահիմ Գաուկը։ Այնուհետև Ուկրաինայի նախագահը կմիանա եվրոպացի առաջնորդներին, բանակցությունների եռակողմ ձևաչափը պաշտոնապես կտևի ընդամենը 45 րոպե։ Մերկելի, Օլանդի և Պորոշենկոյի ոչ պաշտոնական շփումը կշարունակվի ընթրիքի շուրջ։
Գերմանական կողմը հանդիպման նախաշեմին ընդգծել է, որ Մերկելը, Օլանդը և Պորոշենկոն չեն պատրաստվում ուկրաինական ճգնաժամի շուրջ բանակցությունների նոր ձևաչափ ստեղծել։ Բեռլինի պաշտոնական դիրքորոշումը, որը բազմիցս հնչեցրել է ԳԴՀ կառավարությունը, այն է, որ Ուկրաինայում իրավիճակի ներկա զարգացումը խորը մտահոգություն է առաջացնում, և գերմանացիները պատրաստ են շատ բան անել, որպեսզի իրագործվեն մինսկյան համաձայնությունները։
Ինչպես նախկինում հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳՆ–ում բարձրաստիճան աղբյուրը ՌԻԱ Նովոստիին, Գերմանիան չի պատրաստվում ընդլայնել կամ ինչ–որ կերպ փոխել «նորմանդական ձևաչափը», որի շրջանակում կնքվել են մինսկյան համաձայնագրերը։ Աղբյուրի խոսքով` «նորմանդական ձևաչափը», որի մեջ մտնում են Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Ուկրաինան, մնում է կարգավորման միակ աշխատանքային գործիքը, որի օգնությամբ ձեռք են բերվել թեկուզ ինչ–որ պայմանավորվածություններ հակամարտող կողմերի միջև։
Միաժամանակ, ուկրաինական կողմը բազմիցս առաջարկել է ընդլայնել «նորմանդական քառյակն» ԱՄՆ–ի հաշվին։ Լեհաստանի իշխանությունները նույնպես հայտարարում են, որ կցանկանային ընդգրկվել բանակցողների կազմում։
Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի առաջնորդները Դոնբասի իրավիճակին առնչվող հարցեր կքննարկեն
© Sputnik / Николай Лазаренко / Անցնել մեդիապահոցПереговоры лидеров России, Германии, Франции и Украины в Минске
© Sputnik / Николай Лазаренко
/ Բաժանորդագրվել
Երեք երկրների առաջնորդների հանդիպման մասին տեղեկությունը հայտնվել էր մեկ շաբաթ առաջ։ Ռուսաստանի ԱԳՆ–ից ավելի վաղ հայտնել էին, որ Մոսկվայում պատրաստվում են ուշադիր հետևել բեռլինյան երկխոսության արդյունքներին