ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի–Sputnik. Մեծ Բրիտանիայի Շորհեմ–բայ–Սի քաղաքում նախօրեին տեղի ունեցած ավիաշոուի ժամանակ վթարի է ենթարկվել Hawker Hunter կործանիչը, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 11–ի և կարող է դեռ ավելանալ, կիրակի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Սասեքս կոմսության ոստիկանության ներկայացուցիչը։
Ավիավթարը տեղի է ունեցել շաբաթ օրը Երևանի ժամանակով մոտավորապես 16։20–ին։ Ինքնաթիռն ընկնելու պահին բռնկվել է։ Դեպքի վայր է մեկնել տասը մարտական հաշվարկ։ Ավելի վաղ իրավապահ մարմինները հաստատել են, որ յոթ մարդ է զոհվել, երբ ինքնաթիռն ընկնելիս բախվել է մայրուղով ընթացող մեքենաներին։ Վիրավորվել է 15 մարդ, այդ թվում` օդաչուն։
«Ցավոք, դեպքի վայրում անգամ գիշերն իրականացրած մեր աշխատանքի, ինչպես նաև մտահոգ ընտանիքների և մտերիմների զանգերի միջոցով մենք կարողացել ենք հաստատել 11 մարդու ինքնություն, որոնք այս պահին, ամենայն հավանականությամբ, զոհված են համարվում», – ասել է ոստիկանության ներկայացուցիչ Սթիվ Բերին։
Նա պարզաբանել է, որ մասնագետները շարունակում են որոնողական աշխատանքները շատ մեծ տարածքում։
«Բացառված չէ, որ զոհերի թիվը կաճի»,– նշել է նա։
Մեկնաբանելով 51–ամյա օդաչու Էնդի Հիլի վիճակը` Բերին նշել է, որ նա նախկինի պես գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և «պայքարում է կյանքի համար»։
Անգլիայում ավիաշոուի ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 11–ի
© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցДемонстрационная программа в рамках форума "ТВМ-2014". День первый
© Sputnik / Алексей Филиппов
/ Բաժանորդագրվել
Նախօրեին Մեծ Բրիտանիայի Շորհեմ–բայ–Սի քաղաքում կայացած ավիաշոուի ժամանակ վթարի է ենթարկվել Hawker Hunter կործանիչը` ընկնելով մայրուղու վրա։ 51–ամյա օդաչուն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Տեղի ոստիկանությունը չի բացառում, որ ավիավթարի զոհերի թիվը կարող է աճել