ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի– Sputnik. ՉԺՀ բորսաներում գրանցված 7-8% նվազմանը հաջորդել է Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) ֆոնդային հարթակներում գրանցված անկումը (3-4 տոկոս), վկայում են առուվաճառքի տվյալները։
Երևանի ժամանակով 08։33–ի դրությամբ Shanghai Composite Շանհայի ֆոնդային բորսայի ցուցիչը նվազել է 8,45 տոկոսով` մինչև 3211,2 կետ, ինչը հինգ ամիսների ընթացքում նվազագույն ցուցանիշն է։ Shenzhen Composite բորսայի ցուցիչը նվազել է 7,61 տոկոսով` մինչև 1884,16։ Հոնկոնգի Hang Seng Index–ը նվազել է 4,64 տոկոսով` մինչև 21369,7 կետ։ Թայվանի TAIEX ֆոնդային բորսայի ցուցիչը նվազել է 4,4 տոկոսով` մինչև 7441,3 կետ։
Ճապոնական Nikkei 225–ը նվազել է 3.5 տոկոսով` մինչև 18774,69 կետ։ Ավստրալիական S&P/ASX 200–ը նվազել է 7,52 տոկոսով` մինչև 5214,6 կետ։ Կորեական KOSPI–ն կրճատվել է 2,34 տոկոսով` հասնելով 1832,63 կետ։
«Շուկայում բացասական միտում է։ Լավ նորություններ չկան, բաժնետոմսերը դեռ թանկ են, իսկ կանխիկ փողերի թարմ հոսքեր չկան»,– Ռոյթերս գործակալությունը մեջբերում է CEBM–ի վերլուծաբան Կի Յո Յուֆենի կարծիքը։
Jefferies Group Inc.–ի գլխավոր ռազմավար Շոն Դարբին ավելացրել է, որ առաջին հայացքից հեշտ է նշել Չինաստանի տնտեսական աճի դանդաղումը և նավթի գների անկումը` որպես համաշխարհային բորսաներում այս ամառ կտրուկ անկման հիմնական պատճառ։
Ասիական բորսաներում 3-4% անկում է գրանցվել
© Sputnik / Владимир Астапкович
/ Բաժանորդագրվել
Առավոտյան Shanghai Composite Շանհայի ֆոնդային բորսայի ցուցիչը նվազել է մինչև 3211,2 կետ։ Դա հինգ ամիսների ընթացքում նվազագույն ցուցանիշն է։ ՉԺՀ բորսաների հետևից նվազում են ԱԽՏ ֆոնդային հարթակները։ Օրինակ` ճապոնական Nikkei 225–ը նվազել է 3.5 տոկոսով