00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի նախագահը շփվել է ամառային երիտասարդական ճամբարների մասնակիցների հետ

© Photo / official site of the President of RAпрезидент Армении Серж Саргсян посетил летние молодежные лагеря и побеседовал с участниками
президент Армении Серж Саргсян посетил летние молодежные лагеря и побеседовал с участниками - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկրի ղեկավարը զրուցել է մասնակիցների հետ, ծանոթացել վրանային ճամբարի պայմաններին

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի–Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է երիտասարդ ճամբարականներին՝ ԵԿՄ ուսումնամարզական և հանգստի «Երկրապահ» համալիրում և «Միասին-2015» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբարում, հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Պատանի երկրապահ» կառույցի ամառային ճամբարը, որն այս տարի կազմակերպվել է Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի հարակից տարածքում, անցկացվում է վրանային պայմաններում: Հունիսին 1-ից մեկնարկած ուսումնամարզական հավաքին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի, Երևան քաղաքի և Արցախի բոլոր վարչական շրջանների 3600 պատանի, 1000 երիտասարդ և Արցախյան ազատամարտի մասնակից 240 երկրապահներ:

Սերժ Սարգսյանը շրջել է վրանային ճամբարում, ծանոթացել երկրապահների ճամբարային առօրյային և պայմաններին: Նախագահը շնորհավորել է երկրապահներին՝ ուսումնամարզական հավաքները հաջող անցկացնելու կապակցությամբ և երկրապահի տարբեր սերունդների ներկայացուցիչների ողջույնի խոսքերից ու պատանի երկրապահների հանդիսավոր քայլերթից հետո մասնակցել ճամբարի տարածքում Ջուղայի ավերված խաչքարերից մեկի կրկնօրինակի տեղադրման և օծման արարողությանը:

© сайт президента РАпрезидент Армении Серж Саргсян принял участие в церемонии установки и освящения хачкара, являющегося копией одного из каменных крестов, уничтоженных в Джуге
президент Армении Серж Саргсян принял участие в церемонии установки и освящения хачкара, являющегося копией одного из каменных крестов, уничтоженных в Джуге  - Sputnik Արմենիա
президент Армении Серж Саргсян принял участие в церемонии установки и освящения хачкара, являющегося копией одного из каменных крестов, уничтоженных в Джуге

Օգոստոսի 17-30-ը «Սևան» ազգային պարկի տարածքում «Միասին» երիտասարդական շարժման կազմակերպած «Միասին-2015» վրանային ճամբարում անցկացվող հավաքին այս տարի մասնակցում է ավելի քան 400 երիտասարդ՝ Երևանից և Հանրապետության մարզերից:

Նախագահը զրուցել է ֆորումի մասնակիցների հետ, ծանոթացել ճամբարականների պայմաններին, նախորդ օրերին անցկացված տարաբնույթ միջոցառումներին:

Երիտասարդները ներկայացրել են ճամբարի այս տարվա թեման՝ փոքր և միջին բիզնեսի զարգացվածությունը Հայաստանում: Թեմայի շրջանակներում ոլորտի մասնագետների աջակցությամբ ճամբարում կազմակերպվում են դասախոսություններ և մի շարք կրթական ծրագրեր, որոնց շնորհիվ ճամբարականները ձեռք են բերում մասնագիտական հմտություններ, ինչպես նաև հնարավորություն ստանում հանդես գալու փոքրիկ ստարտափ առաջարկներով:

Ճամբարի մշակութային և «Վիքի» ջոկատներ այցելելուց հետո, նախագահը ծանոթացել է երիտասարդների ստարտափ նախագծերին:

Այնուհետև Սերժ Սարգսյանը մեկնել է Կոտայքի մարզ, որտեղ ևս հանդիպումներ կունենա Ծաղկաձորում իրենց հանգիստն ու կրթական ծրագրերն անցկացնող երիտասարդական հավաքների մասնակիցների հետ: Սերժ Սարգսյանը կայցելի նաև «Միություն-2015. Հաղթանակի ժառանգորդներ» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքի և «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին:

Լրահոս
0