00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արամ Սաֆարյանը կարևորում է Հայաստանում քաղաքական և հասարակական երկխոսությունը

© Sputnik / Asatur YesayantsГлава исследовательско-аналитической общественной организации "Интеграция и развитие" Арам Сафарян
Глава исследовательско-аналитической общественной организации Интеграция и развитие Арам Сафарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սաֆարյանն առաջարկում է, որ մամուլը, հեռուստատեսությունը և ռադիոն դառնան հարթակ ոչ միայն տարաձայնությունների սրման, այլ քաղաքական և հասարակական երկխոսության համար

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Հայաստանի բոլոր քաղաքացիները՝ անկախ կուսակցական պատկանելությունից, դավանքից, համոզմունքներից, պետք է անեն ամեն ինչ, որ մեր փոքր երկիրը չհայտնվի անկայունութան, քաոսի, հետագայում` ազգային անվտանգության և անկախության կորստի սպառնալիքների առջև, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը` մեկնաբանելով արևմտյան վերլուծական կենտրոնների հոռետեսական կանխատեսումները՝ կապված հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետ:

Այդ կենտրոնների չարագույժ կանխատեսումները կանխելու համար Սաֆարյանը նախ կարևորում է իշխող և ընդդիմադիր բոլոր ուժերի միջև քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը:

«Այդ երկխոսությունը պետք է լինի պարզ, թափանցիկ և հասկանալի ամբողջ հասարակության համար: Բոլորը պետք է ինչ-որ բան զիջեն՝ հանուն կայունության և անկախության պահպանման: Երկորդը պետք է լինի հասարակական երկխոսություն»,-ընդգծել է բանախոսը:

Սաֆարյանը վկայակոչում է նաև մեկ այլ կանխատեսում, ըստ որի՝ Հայաստանում կարող են լինել արտաքին և ներքին սրացումներ: Առաջինը՝ հայ-ադրբեջանական զինված հակամարտության բորբոքումն է, որը կարող է տեղի ունենալ բառացիորեն ցանկացած պահի:

«Ադրբեջանը մինչև ատամները զինված է, ադրբեջանական հասարակությունը դաստիարակված է ատելության ոգով, և  Ադրբեջանը ձգտում է ռևանշի: Կա նաև երկրորդ կանխատեսումը, որ ուկրաինական սցենարով Հարավային Կովկասում կարող են լինել ներքին հակամարտությունների սրացումներ թե′ Հայաստանում, թե′ Ադրբեջանում: Ադրբեջանի ներքին զարգացումներին չեմ տիրապետում, բայց Հայաստանի մասին կարող եմ ասել հետևյալը` մի շարք պատճառներ, մասնավորապես՝ աճող սոցիալական դժվարությունները, իրապես, կարող են հիմք դառնալ հասարակական անհանգստությունների սրման համար»,-ընդգծել է նա:

Քաղաքական ներքին կայությունը պահելու և արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար Արամ Սաֆարյանն առաջարկում է հետևյալը՝ մամուլը, հեռուստատեսությունը և ռադիոն պետք է դառնան հարթակ ոչ միայն տարաձայնությունների սրման, այլ քաղաքական և հասարակական երկխոսության զարգացման, միմյանց միջև եզրեր գտնելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու համար:

«Կարծում եմ` մեր երկիրը, գտնվելով դժվարին աշխարհաքաղաքական շրջապատում և անբարենպաստ արտաքին սպառնալիքների ազդեցության տակ, կկարողանա հաղթահարել և պահպանել իր ներքին քաղաքական կայունությունը»,-ասել է նա:

Այդ անբարենպաստ հարևանության պայմաններում Հայաստանի անվտանգության երաշխավորներից քաղաքական վերլուծաբանը մատնանշում է նաև Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան: Ինչ վերաբերում է ռուս-հայկական ռազմավարական դաշինքին և քաղաքական գործակցությանը, ապա Սաֆարյանը վստահ է, որ Հայաստանի Հանրապետության ճնշող մեծամասնությունն դրական է վերաբերվում այդ գործակցությանը:

Լրահոս
0