ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի–Sputnik. Էդգար Ստեփանյանն Աստանայում անցկացվող հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությանը դարձել է արծաթե մեդալակիր և արժանացել աշխարհի փոխչեմպիոնի կոչման, հայտնում է Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի Ֆեյսբուքյան էջը:
Հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացվում է օգոստոսի 19-23-ը, Հայաստանը ներկայացնող Ստեփանյանն արծաթ է նվաճել (տրեկ) 25 կմ (100 շրջան) խմբակային մրցավազքում։
Աստանայում հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցում են 32 երկրի հեծանվորդներ: Հայաստանը Աստանայում ներկայացնում են Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը՝ ՀՀ հավաքական թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի ղեկավարությամբ:
Հայ հեծանվորդներն առաջիկա 2 օրերին մասնակցելու են ևս մի քանի մրցումների:
Էդգար Ստեփանյանը Եվրոպայի չեմպիոն դարձած (2015) ՀՀ առաջին հեծանվորդն է:
2014-ին Սեուլում անցկացված աշխարհի հրապարակային հեծանվավազքի երիտասարդական առաջնության խմբային վազքում Ստեփանյանը նվաճել է բրոնզե մեդալ: Պորտուգալիայում տեղի ունեցած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նույն` խմբային վազք մրցաձևում 17-ամյա Էդգարը գրավել է հինգերորդ տեղը:
Ստեփանյանը Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան է, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի շրջանավարտ: Նրա անձնական մարզիչն է Կարեն Սարկիսովը:
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն արժանացել է աշխարհի փոխչեմպիոնի կոչման
14:58 22.08.2015 (Թարմացված է: 14:59 22.08.2015)
© Личная страница в ФейсбукеВелосипедист Эдгар Степанян
Բաժանորդագրվել
Հայաստանը Աստանայում ներկայացնում են Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը՝ ՀՀ հավաքական թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի ղեկավարությամբ